Պուտինը հաղթե՞ց Ուկրաինայում, թե՞ պարտվեց. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Պուտինը որոշել է գնալ մինչև վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաև Ուկրաինայի արևելյան մարզերում։ Սցենարը կարող է լինել հետևյալը. արևելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների և ռուսների միջև և ռուսական զորքերը մտնում են այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Ապա և տեղի են ունենում հանրաքվեներ ղրիմյան սցենարով։

Եվ Ուկրաինայում, և Արևմուտքում հասկանում են նման սցենարի հնարավորությունը, և ուրեմն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար վճռական պահ է. կարո՞ղ են նրանք ռեալ ազդեցություն ունենալ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունացնելու հարցում, թե՝ ոչ։

Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել։ Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արևելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիևի գլխին և նրան թույլ չտան ինտեգրվել Արևմուտքի հետ՝ պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն։

Շարունակությունը` «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:




Լրահոս