Ի վերջո ինչի կհանգեցնի գիտական, մշակութային ոլորտներում կատարվող փոփոխությունները. մեկնաբանում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք ոչ ցանկալի փոփոխություններ են կատարվում հայ մշակութային կյանքում: Նման ոչ ցանկալի փոփոխություններ են կատարվել դասագրքերում, որոնցից հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց նոր տպագրված 5-րդ և 7-րդ դասագրքերում կատարված բովանդակային փոփոխությունները: Մշակութային կյանքից, մեկ տարվա համառ պայքարից հետո հեռացվեց «Գոյ» պետական թատրոնը: Պարբերաբար սկսվեց քարկոծվել հայությանը մշտապես միավորող հայ առաքելական եկեղեցին: Արդեն օրերս էլ սկսվեց շրջանառվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին լուրերը:

Ի՞նչ նպատակով են կատարվում նման փոփոխությունները և թե ի վերջո մեր ժամանակներում կատարվող ազգային, գրական ու մշակութային ասպարեզներում կատարվող փոփոխություններն ի՞նչ հետևանքներ կստեղծեն՝ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, գրականագետ ու գրաքննադատ Դավիթ Գասպարյանի հետ:

«Ես գիտական ասպարեզի մարդ եմ, ինչպես ասում են, իմ ծննդյան փուչ օրից: Գիտական ոլորտը կարիք ունի նորոգման ու ամրացման: Նորոգման ու ամրացման կարիք ունի նաև հանրային ու մշակութային ոլորտները: Ես մշտապես կողմ եմ եղել ստեղծմանը, բազմացմանը, մեկը երկու դարձնելուն, երկուսը չորս դարձնելուն: Ժողովուրդը այդպես է աճում, բազմանում, ոչ թե կրճատվելով կամ նվազելով: Այդ իսկ պատճառով ես մշտապես կողմ եմ եղել մշակութային վերածննդին, ազգային, գիտական ու նաև կրթական վերածննդին, որպեսզի մեր համալսարաններում ուսանողների թիվը չկրճատվի, որպեսզի դպրոցներին հասցեագրված մեր դասագրքերը լինեն որակյալ ու պահանջված: Այսպես մենք կկարողանանք մեզ վերագտնել այս դժվար, շատ դժվար ժամանակներում»,- նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոսերվատորիան, որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ, ստեղծվել է 1923 թվականին: Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը։ Կոնսերվատորիայի մասնագիտական առաջընթացին մեծ ազդեցություն է թողել սերտ կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, ինչպես նաև խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը։

Կոնսերվատորիան հիմնադրումից մինչև 1979 թվականը տվել է 5800-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում՝ 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 22 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 35 արվեստի վաստակավոր գործիչ, 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։
«ԳՈՅ» թատրոնը ստեղծվեց 1988թ. դեկտեմբերի 1-ին՝ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Ստեղծումից մեկ շաբաթ անց վրա է հասնում Սպիտակի տարերային աղետը և «Գոյ»-ի անձնակազմը ևս շտապում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքների: Երկար փորձություններ հաղթահարելուց հետո՝ 2010 թվականին «ԳՈՅ» թատրոնը վերագտնելով իր տեղն ու դերը թատերական աշխարհում, դառնում է պետական թատրոն և վերանվանվում «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն:

Հայոց պատմության ողջ ընթացքում անուրանալի տեղ է ունեցել Հայ առաքելական եկեղեցին, որն այսօր, ցավոք, որոշ խմբերի կողմից քարկոծվում է և մոռացության մատնվում: Հայ առաքելական եկեղեցին աշխարհում սփռված ողջ հայերի համար մշտապես միավորող օղակ է հանդիսացել և դարեր շարունակ իր առաջատար դերն ունեցել ազգային, քաղաքական կյանքում: Շատ հաճախ էլ եկեղեցին փրկության ճրագ է հանդիսացել հայոց պետականության ձևավորման ու պահպանման գործում:

Նանիկ Աղասյան




Լրահոս