ԻՆՉՈ՞Ւ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել:

Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառների մասին:

Այսպիսով, հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է՝ ասելով, որ որեւէ առաջընթաց չկա բանակցություններում, իսկ խաղաղության օրակարգը տեղում դոփում է, փոխարենը Ադրբեջանը միակողմանի պահանջներ է դնում Հայաստանի առջեւ, որոնք Հայաստանը կատարում է:

Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից:

Ընդ որում՝ երկու երկրների միջեւ նախապես այս պայմանավորվածությունը ձեռք  է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին, որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլեւս նման բնույթի գրառումներ անել:

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանին հրաժարականի ակնարկն արվել է ոչ թե Փաշինյանի, այլ հենց ԱԳՆ-ի «շուրթերով»:

Ահա այս բոլոր իրադարձությունները կուտակել են կրքեր նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ում:

Բանը հասել է նրան, որ ԼՀԿ-ականները Մարուքյանից պահանջել են՝ պետք է հրաժարական տա կա՛մ դեսպանի, կա՛մ կուսակցության նախագահի պաշտոնից:

ԼՀԿ-ում ասել են, որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնելը միայն վնասում է իրենց, ու թեեւ շատ հարցերում համաձայն չեն գործող իշխանությունների հետ, բայց չեն կարողանում բարձրաձայնել դրա մասին ու  որպես իսկական ընդդիմադիր հանդես գալ:

Ահա արդյունքում Էդմոն Մարուքյանը որոշել է հրաժարվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) 2024 թվականի հունվար ամսին ձեռք է բերել 1 մլն 568 հազար դրամ արժողությամբ գրասենյակային աթոռ, փոքր բազմոցներ, ղեկավարի բազկաթոռ, լրագրասեղան եւ սեղաններ։ Ըստ պայմանագրերից մեկի՝ գնվել է 16 գրասենյակային աթոռ, որոնց մեկ հատը արժեցել է գրեթե 40 հազար դրամ. դրանց բնութագիրը հետեւյալն է. «Կարկասը՝ օվալաձեւ մետաղից՝ գալվանապատված նիկելով, արմնկակալները՝ մետաղական՝ երեսպատված բնական փայտով: Նստատեղը եւ թիկնակը մեկ ընդհանուր՝ 1,2սմ հաստությամբ նրբատախտակից՝ երեսպատված բարձրորակ, 3սմ հաստությամբ սպունգով, պաստառապատված բարձրորակ շագանակագույն էկո կաշվով: Կարկասի խողովակները՝ միմյանց միացված զոդման եղանակով, իսկ բաց մասերը՝ փակված պլաստիկ կափարիչներով»։ Առանձին պայմանագրով գնվել է 1 փոքր բազմոց, որն արժեցել է 90 հազար դրամ։  Բազմոցի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «Նվազագույն պարամետրերը. արտաքին չափսերը ԼxԽxԲ(սմ)՝ 180x80x92, կարկասը՝ փայտ, լամինացված ԴՍՊ, լամինացված ԴՎՊ, կոնֆիգուրացիա՝ չբացվող»։ Երրորդ պայմանագրով, որի արժեքը կազմել է 839 հազար դրամ, գնվել է 6 աթոռ, լրագրասեղան եւ սեղաններ, որոնցից 4-ը արժեցել է 336 հազար դրամ, 1-ը՝ 11 հազար դրամ, 1-ն էլ՝ 492 հազար դրամ։ Հավելենք նաեւ, որ նման ճոխ գնումներ կատարել է մի կառույց, որը գրեթե 1 տարի չուներ ղեկավար, սակայն օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանը։ Երեւի ՊՊԾ-ն Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով, դրա համար էլ թարմացնում են կահավորանքը։

Դատական համակարգում բուռն քննարկումներ են. մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ չի բացառվում ՍԴ դատավորի թափուր տեղի համար Բալայանը կրկին առաջադրվի, սակայն դեռ վերջնական  որոշում կայացված չէ։ Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն, որ ՔՊ-ի սրտով լինի: Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի հանձնվում եւ ամեն գնով իր թեկնածուին է առաջ տանելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին:

Ողջ իրավապահ համակարգը արդեն 10 օրից ավել է՝ գիշերը ցերեկ արած՝ փորձում է բացահայտել  ՔՊ-ի գրասենյակի եւ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի կամ դրա մուլյաժի գործը՝ պարզելու, թե ով կամ ովքեր են պայթուցիկ տեղադրողները, բայց ապարդյուն։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ այս հարցով  անհանգստացել  են ՔՊ-ականները, թե ինչ նորություն կա. պատասխանը մեկն է եղել՝ աշխատում ենք, դեռ հստակ ոչինչ չկա։ Ասել է թե՝ փնտրում են փնտրում, վարկածներ առաջ քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը  եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական վարկածով պարզել են, որ  պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույն օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ: Փետրվարի 22-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ էլ են պայթուցիկ գտել, աշխատակիցներն անգամ այն տարել էին ներս, չէր պայթել։

Լրահոս