ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե մեր բակը կեղտոտ է, ժամանակին չի մաքրվում, ես կարո՞ղ եմ դատական ճանապարհով ստիպել պատասխանատուներին, որ մաքրեն տարածքը: Ավելի կոնկրետ ո՞ւմ կարող եմ դատի տալ:

Մելանյա Սաքանյան, 50 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքրման աշխատանքներն ընդհանրապես իրականացվում են ՏԻՄ-ի եւ համատիրության միջոցով: Օրենքով ՏԻՄ-ն իր ուժերով մաքրում է եւ հաշիվը վերցնում համատիրությունից: Եթե ձգձգում են կամ զլանում են մաքրել, ապա բնակիչներն ունեն բողոքելու հնարավորություն եւ պարտականություն: Կարող են դիմել նաեւ առողջապահության նախարարության սանիտար էկոլոգիական ծառայությանը եւ բողոք ներկայացնել, եթե դա էլ չի օգնում մաքրման աշխատանքներին, ապա անկասկած կարող են այդ հարցը դատական ճանապարհով լուծել: Պարզապես դրա համար պետք է հիմք լինի, մի քանի բնակիչների ստորագրություն, ապացույց, որ աղբահանության գումարները ժամանակին վճարում են եւ օրինակ` բակը 25 օր է` չի մաքրվել, այդ դեպքում իրենց դիմումն անվրեպ կլինի: Որպես կանոն` համատիրությանն են պատկանում շենքերի բակերը, եւ համատիրությունն էլ պարտավոր է իրականացնել մաքրման աշխատանքները: Շենքերի բակերը բացառությամբ կարող են լինել նաեւ ինչ-որ կազմակերպության բակ կամ պատկանեն մի կոմերցիոն տարածքի, այդ դեպքում առաջինը նրանց է պետք դիմել, հետո նոր մնացած կառույցներին:                                           

Հայաստանի սպառողների ասոցիացիայի
նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս հաճախ այլ ելք չի մնում, քան անփույթ ու անտարբեր մաքրարարներին նման ձեւով իրենց պարտականությունները կատարելու մասին հիշեցնելը: Նկատենք, որ եթե քաղաքացին արդեն մտածում է նման եղանակով բակը մաքրել տալու մասին, ուրեմն համբերելն այլեւս անհնար է: Երեւանը մեկը մյուսի հետեւից քաղաքապետ է փոխում, բայց բակերն ու փողոցները շարունակում են աղբի մեջ թաղված մնալ:




Լրահոս