ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» 23-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը. Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակել է այն աշխատանքների ցանկը, որոնք անցել են երկրորդ փուլ:

 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա թատրոնի միջազգային օրը եւ նվիրված կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Խտորեւ ArmLur.am-ը ներկայացնում է անվանակարգերն ու առաջադրված թեկնածությունները.

«Լավագույն տղամարդ դերակատար»

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ Արա Դեղտրիկյան, «Գիշատիչների խնջույքը» (Վիլկեր),

Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն՝ Տիգրան Գաբոյան, «Ինկած բերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան),

Հայաստանի Երգի պետական թատրոն՝ Իշխան Ղարիբյան, «Շղթա» (Ռոբերտ Գաբրիելյան),

«Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ՝ Արսեն Գրիգորյան, «Փայլոու» (Փայլոու):

«Լավագույն կին դերակատար»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ Թեհմինե Խաչատրյան, «Թագավորների խաղերը» (Էլինոր),

Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոն, Եվա Զաքարյան, «Մայրը» (Մայր),

Հայաստանի Երգի պետական թատրոն, Արաքսյա Մելիքյան, «Շղթա» (Աննա Մարկոսյան),

«Շունչ» թատրոն, Սիրանուշ Լազյան, «Պատերազմի ցեցը» (Մանե):

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Էրվին Ամիրյան, «Փոքրիկ ողբերգություններ» (Նախագահ),

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, Վարդան Կուղիանոսյան, «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ),

Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Հովհաննես Օհանյան, «Ֆարենհայթ 451» (Բիթի),

«Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, Գեւորգ Դավթյան, «Փայլոու» (Մռայլոու):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Ելենա Վարդանյան, «Բալզամինովի ամուսնությունը» (Կրասավինա),

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, Նառա Սանթոյան, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ),

Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, Քրիստինե Ալիխանյան, «Որդին» (Անն):

«Լավագույն սցենոգրաֆիա»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Կարեն Գրիգորյան, «Փոքրիկ ողբերգություններ»,

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն, Մուշեղ Բաբայան, «Կախարդական հեքիաթներ»,

«Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, Մկրտիչ Շեխյան, «Փայլոու»:

«Լավագույն երաժշտության հեղինակ»

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, Վաչե Շարաֆյան, «Կոլոմբինա»,

Հայաստանի երգի պետական թատրոն, Արթուր Ալեք, «Ցուրտ օր դժոխքում»,

«Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, Լիլիթ Նավասարդյան, «Փայլոու»,

Բաբելոն թատրոն, Վան Հովհաննիսյան (Վանական), Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Երեւանի կամերային թատրոն, Ժորա Մարտիրոսյան, «B 1427»,

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն, Մարիետա Դովլաթբեկյան, «Բուկովսկի»,

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, Արտուշ Միքայելյան, «Տունը սահմանին»,

Բաբելոն թատրոն՝ Հարություն Հովհաննիսյան, «Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1:

«Լավագույն ռեժիսուրա»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Կարեն Ներսիսյան, «Փոքրիկ ողբերգություններ»,

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, Լյուդվիգ Հարությունյան, «Ինկած բերդի իշխանուհին»,

Հայաստանի երգի պետական թատրոն, Հրաչ Քեշիշյան, «Ցուրտ օր դժոխքում»,

«Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, Նաիրե Ստեփանյան, «Փայլոու»:

«Լավագույն ներկայացում»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ», բեմադրությունը՝ Կարեն Ներսիսյանի,

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին», բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի,

«Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, «Փայլոու», գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌՈՒՄԻՆԻԱՅԻՆ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում հյուրընկալեց Ռումինիային:

Արմավիր քաղաքի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում ռումինացիներն առավել շատ էին տիրում գնդակին: Հայաստանի հավաքականը, պաշտպանական գործողություններից զատ, երբեմն հակագրոհում էր: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց իրացնել իրենց պահերը:

Երկրորդ կեսում եւս Ռումինիան տիրում էր նախաձեռնությանը, վտանգավոր գրոհներ կազմակերպում, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պաշտպանվում եւ հակագրոհում էր: Ռումինիայի ընտրանուն հաջողվեց հաղթանակ կորզել վերջին րոպեներին: Ստանդարտ դիրքի իրացումից հետո գլխով Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Միահին:

 

Հայաստան-Ռումինիա` 0:1:

 

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընտրական այս փուլում ոչ մի հաղթանակ չտարավ, 6 խաղում պարտություն կրեց եւ երկուսն ավարտեց ոչ-ոքի: 8 խաղերում սեփական դարպասն ընդունեց 17 գնդակ եւ մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 1 գնդակ: Թիմը մրցաշարային աղյուսակում վերջինն է:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ

ՖԻԲԱ Եվրոպայի գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը, որի երկարատեւ քննարկումների արդյունքում ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ նշելով, որ  2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի եվրոպական 24 թիմ:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչեւ օրս Հայաստանում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձեւերի շրջանում:

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության եւ ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել: Առաջնությունը կանցկացվի Երեւանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:

 




Լրահոս