ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, սակայն վերջինս չի ներկայացել քննչական կոմիտե՝ նշելով, որ ծանրաբեռնված է ու չի կարող ներկայանալ։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին բռնության ենթարկելու դեպքով։
Տեղեկացնենք, որ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Արթուր Խաչատրյանը եւ հայտնել. «Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով եւ սադրելով լարված իրավիճակը՝ իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից եւ ոստիկանական մեքենայով, չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։
Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր եւ չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու եւ բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։
Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, «ոստիկանապետության» ամենացցուն դրսեւորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս՝ խախտելու երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել էր պատգամավորը:

Իշխանության ներսում անհանգստություններն այլեւս անցել են, ՔՊ-ում վստահ են՝ այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում: Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլեւս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին: Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլեւս անցել է, մարդիկ էլ չեն հավաքվի: Հենց սրանով պայմանավորված էլ՝ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին:

Դեռ 2023 թվականի տարեսկզբին մամուլը գրել էր՝ «Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը»։ Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դ. Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարագրում նշել այդ բաժնեմասը։ Այս հրապարակման հանգամանքները քննության էր առել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը որոշել էր իրականացնել Դավիթ Համբարյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Եվ ահա, վերլուծության արդյունքում՝ արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի եւ անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովը Դավիթ Համբարյանից եւ նրա կնոջից հայցել է պարզաբանումներ։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ իրենց իսկ կասկածներն այդ պարզաբանումներից «փարատվել» են։ Այսպիսով՝ Համբարյանին թույլ են տվել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարել, իսկ կնոջ՝ Էմմա Խաչատրյանի մասով նախաձեռնել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) հերթական ձախողված պրոյեկտ «Ֆլայ Արնա»-ին, որի 49 տոկոս բաժնետերը «Էյր Արաբիա»-ն է։ Ըստ իշխանական մամուլի՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը բյուջեից՝ ԱՆԻՖ-ի խողովակներով ուղղվել էին միլիարդավոր դրամներ (օրինակ՝ 28.12.2023թ. ԱՆԻՖ-ին տրամադրած 1.8 միլիարդի մի մասը եւ այլ նման երեւույթներ), ինչի արդյունքում ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը։ Բայց, քանի որ ցանկացած տնտեսական ձախողման դեպքում լինում են պարտատերեր, ապա «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց. նրա հետ «բոլոր հարցերը» հասցեագրվել են Պորտուգալիայի հյուպատոսին, որին պատկանում է «Սիդոն թրավելը»։




Լրահոս