Քարկոփ գյուղն ամբողջությամբ ջրածածկ է, շուրջ 7 բնակավայրեր կապ չունեն Ալավերդի քաղաքի հետ․ նախարարը մանրամասներ հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25 և մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի հետևանքով ամենամեծ վնասը հասցրել է Դեբետ գետը։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացնելով աղետի հետևանքով առաջացած վնասները՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ աղետի օրը գետում 6 անգամ ավելի ջուր է եղել, ինչի հետևանքով այն վարարել է։

«Փրկարար ծառայությունը մեծ ուժով ներգրավվել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդկանց, հիմա Սանահին Կայարան թաղամասում է, որ կա 143 անձ, որոնք գետի այլ ափում են, նրանց անհրաժեշտ պարագաները հասնում են պարանի միջոցով։ Կան հսկայական վնասված ենթակառուցվածքներ, 2 կմ է հասնում տարբեր հատվածնների վնասվածքները։ Երկու կմ հատվածից վնասված են ենթակայաններ, սյուններ, հարակից ենթակառուցվածքներ, բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգնամ համար»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ կան 20 վնասված կամուրջներ, որոնք տարբեր նշանակության են։ Հատկապես Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասվածքների պատճառով շուրջ 7 բնակավայրեր կապ չունեն Ալավերդի քաղաքի հետ, այնտեղի մատակարարումները իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհի միջոցով։ Ջրային հատվածներում կան լուրջ վնասվածքներ, ընդհանուր չափը դեռևս գնահատել հնարավոր չէ։

«Ամենամեծ վնասներ կրած գյուղը Քարկոփն է, որն ամբողջությամբ ջրածածկ է եղել, տարհանվել են գյուղի բոլոր բնակիչները։ Երեկ գյուղում աշխատել է 30, այսօր 100 փրկարար, գյուղը մեկուկես մետր և ավելի ջրածածկ է։ Ակտիվ աշխատանքների միջոցով հնարավոր է եղել մի շարք ճանապարհներ փրկել փլուզումից, դրանով ապահովելով երթևեկությունը»,- ընդգծեց նա։

Նախարարը կարևորեց, որ հիմա անհրաժեշտ է բոլոր գերատեսչությունների ներգրավվածությունը, կարիք կա մշակել աջակցության ծրագրեր, հասկանալ, թե փոխհատուցման ծրագրերը ինչպես պետք է իրականացնել։




Լրահոս