Գրեթե մեկ շաբաթ է Ալավերդի համայնքը հարակից գյուղերով վերածվել է աղետի գոտու։ Լոռու և Տավուշի մարզերը լուրջ վնասներ են կրել Դեբետի, Աղստևի և մերձ գետակների վարարումից։
Առաջին օրերին Ներքին գործերի նախարարությունը վստահ էր, որ կամավորներ անհրաժեշտ չեն լինի և ՆԳՆ փրկարար ծառայության ռեսուրսները կբավարարեն։
Սակայն ամեն բան գլխիվայր շրջվեց օրեր հետո, երբ հհ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած հանձնաժողովը դեպքի վայրում սկսեց աշխատանքներ կատարել։
Արդյունքներից հասկանում ենք, որ ստեղծված հանձնաժողովն իրավիճակը սխալ է գնահատել այնքան, որ սեփական ռեսուրսները չբավարարելու պատճառով՝ գրեթե ամեն օր տարբեր գերատեսչությունների ղեկավարներ հայտարարություններ են տարածում, որ աղետի գոտում անհրաժեշտ են կամավորներ։
Այս պահին աղետի գոտում են տեղի դպրոցների աշակերտները, Փրկարար ծառայության ջոկատները, սակայն այս ամենը չի բավականացնում, որի պատճառով էլ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուսանողներին հորդորում է ջոկատներ կազմել և մեկնել աղետի գոտի։
Աղետի գոտում աշակերտներ են, փրկարարներ, հասարակ մարդիկ։
Ըստ օրենքի արտակարգ իրավիճակների պայմաններում Փրկարար ծառայությունից հետո դեպքի վայրում աշխատնքներ պետք է կատարեն ՆԳՆ զորքերը, հատուկ ջոկատայինները, սակայն ոչ ուսանողներն ու աշակերտները։
Իսկ ուր են ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայողները. պետությանը ենթակա ներքին զորքերը հանրապետության հրապարակում «ջարդարարությամբ» են զբաղված։
Ներքին զորքերը, կարմիր և սև բերետավորները, հատուկ ջոկատայինները, պարեկային ծառայությունը, հասարակական կարգը հսկող ոստիկանները Լոռու և Տավուշի մարզեր մեկնելու փոխարեն հրապարակում պաշարում են Կառավարության, ԱԳՆ,ԱԺ,ԿԳՄՍ,Դատախազության և այլ գերատեսչությունների շենքեր։ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող զորքերը Հանրապետության հրապարակում ջանասիրաբար բերման են ենթարկում ցուցարարներին, իսկ աղետի գոտում են ուսանողները։
Ինչ է սա եթե ոչ օրենքի շրջանցում։
Իշխանություններն ավելի շատ սեփական անվտանգության համար են անհանգստանում, քան ղեկավարած երկրի անվատանգության և ապահովվության մասին։
Էմմա Միքայելյան