ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության ընթացքի մեջ է: Հավաքականի երկրորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ մրցելով Ալբանիայի հետ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ գաղափարները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում:
Ներսես Աթայան (28 տարեկան)

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով հստակ սահմանված են այն օբյեկտների ցանկը, որոնք չեն պահպանվում հեղինակային իրավունքով: Սակայն, հեղինակների կողմից հաճախ տրվող հարցերի մեծ մասը վերաբերում են գաղափարների պահպանությանը:
Հարցը այն է, որ եթե գաղափարները պահպանվեին որպես հեղինակային իրավունքի օբյեկտ եւ դրանց տրվեր բացառիկ իրավունք, ապա դա կխանգարեր ստեղծագործական մտքի ազատ զարգացմանը, քանի որ միեւնույն գաղափարի հիման վրա կարող են ստեղծվել տարբեր ստեղծագործություններ որոնք կտարբերվեն մեկը մյուսից իրենց ինքնատիպությամբ:
Մտավոր սեփականության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեղինակային իրավունքի պահպանությունը տարածվում է գրականության, գիտության եւ արվեստի բոլոր ստեղծագործությունների վրա: Ստեղծագործությունները տարբերվում են իրենց արտահայտման, օգտագործման ձեւով, ինչպես նաեւ ինքնուրույնության աստիճանով: Հեղինակային իրավունքի օբյեկտների դասակարգումը բխում է հիմնականում Բեռնի կոնվենցիայից, սակայն ամեն մի երկիր իրավասու է կանոնակարգելու հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկը:

ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս ստանալ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:
Սամվել Հովհաննիսյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է՝ «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 987-Ն որոշման համաձայն: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով), վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հայտատուները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 01.07.2004թ. թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հայտը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:
ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:




Լրահոս