Ինչպես հայտնել էինք, սկսվել է ՀՀԿ համագումարը` Հայաստան-Մաքսային միություն համագործակցությունից բխող հնարավորությունների և մարտահրավերների թեմայով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի ընթեցումից հետո, ընթերցվեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը:
Տիգրան Սարգսյանը հանդես եկավ զեկույցով ` մասնավորապես նշելով, որ տնտեսական երկրորդ համաժողովը ձևավորում է կարևոր ավանդույթ կուսակցական կյանքում, որը նշանակում է, որ հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերը պետք է դառնան թափանցիկ քննարկվող, և տեղերում քննարկվեն:
«Հանրությանը ներկայացվել էր օրակարգը, որը դարձել էր բուռն քննարկման առարկա: Իսկ այսօր Ձեզ հետ միասին քննարկում ենք կարևորագույն խնդիր, որը կարևոր շրջադարձ կլինի մեր երկրի համար: Առաջինը ներկայացնում եմ Համաշախարհային ֆինանսաատնտեսական ճգնաժամից հետո տեղի ունեցան լրջագույն արմատական փոփոխություններ, որոնք մինչ ճգնաժամը ակնհայտ չէին: Առաջին հերթին ցույց տվեց ԵՄ-ի ուժեղ և թույլ կողմերը, ցույց տվեց առանցքները, որի շուրջ համախմբվել են Եվրոպական երկրները:
Հետո մեր աչքի առաջ ձևավորվեց ՄՄ-ն, որը ցույց տվեց իր առավելությունն ու կենսունակությունը, ինչը օգնեց նաև հստակեցնել մեր ուղղությունները:
ՄՄ-ի տնտեսական տարածքը ցույց տվեց, որ պլատֆորմը մոտ է մեր տնտեսական առանցքին, բացահայտեց օբյեկտիվ հիմքերը մեր տնտեսության արդյունավետության զարգացմանը: Երկրորդ եզրահանգումն այն է, որ ինստիտուցիոնալ կարողությունները, տեխնիկական հնարավորությունները կարող ենք տեղափոխել Հայաստան և հասկացանք, որ կա ներուժ մեր հնարավորությունները զարգացնել ԵՄ-ի հետ:
Ցանկանում եմ առանձնացնել Սերժ Սարգսյանի ուղերձը ԵՄ համագումարի ժամանակ. Հայաստանը նպատակադրված է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, սա չի ընդհատվելու:
Հայտնի է, որ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել ՌԴ-ի հետ, սա նոր չի առաջացել, և միտված չէ, որևէ գործընկերոջ դեմ գործելուն:
Փոխլրացնող հարաբերություններ են լինելու:
Երկրորդ թեզը տարածաշրջանին է վերաբերում:
Միավորումն ունի նաև ռազմաքաղաքական և անվտանգության նկատառումներ: ՀԱՊԿ-ն ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք կապահովեն մեր անվտանգությունը: Սա կարևորագույն որոշումն է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք հանդես ենք գալու իրավահավասար մասնակից այդ միության մեջ և մեր որոշումները ազդելու են կարգավորման դաշտի վրա, որը վերաբերելու է մի մեծ շուկայի, որը ներգրավելու է շուրջ 170 տնտեսություն: Ձեռք է բերելու նաև լրացուցիչ ազդեցություններ և լծակներ:
Ի՞նչ է տալիս հայկական բիզնեսին անդամակցությունը, սա բազմագործոն երևույթ է, բնականաբար պարտավոր ենք վերլուծել դրականն ու բացասականը: Ռուսաստանը չէր կարող երկկողմ հարբերություններում հաշվի չառնել Բելոռուսին և Ղազախստանին: Մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում կաշկանդված ենք լինելու այդ հարցում: Հետո հասկացանք, որ շահավետությունն ակնհայտ է:
Միջազգային արժույթային հիմնադրամը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի միավորումը ՄՄ-ին ակնհայտ արդյունավետ կլինի Հայաստանի համար: Անխոչընդոտ մեր տնտեսվարող սուբյեկտները մուտք են գործում շուկա: Մեր տնտեսությունը ուղղված է դեպի մեծ շուկա: Անխոչընդոտ կիրացնեն իրենց սպառումները:
Մաքսային ձևակերպումների էական յուրացումն է, նոր ռեժիմների ներդրումն է:
Շուկայական պայմանների էական բարելավումն է: Սա նաև տեխնիկական խոչընդոտների վերացումն է:
Մյուս դրականը ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնումն է: Ռոսնեֆտի նոր ծրագրի մասին է խոսքը ՝ 400 մլն-ի ներդրումը Հայաստան: Հաջորդը էժան հումքի ներկրումն է, երկարաժամկետ և կայուն հումքի մատակարարում տնտեսվարող սուբյեկտերին:
Իսկ ՀՀ քաղաքացիները կշահեն այն, որ ՄՄ-ում ՀՆԱ-ն մեկ շնչին ընկնող երեք անգամ գերազանցում է նույն ցուցանիշին ՀՀ-ում: Կենսամակարդակը ՄՄ-ում ավելի բարձր է: Սրա մասին է վկայում միջազգային փորձը: Հաջորդը աշխատուժի ազատ տեղաշարժն է, որն էապես նվազեցնելու է արտագաղթի ռիսկը:
Իսկ մյուս թեզը հետևյալն է, ինչո՞վ է մտնում ՀՀ-ն ՄՄ: Ֆինանսական ամուր համակարգն է, որը ցույց տվեց իր հուսալիությունը Համասշխարհային ճգնաժամին, մենք ունենք հարաբերական առավելություն:
Հաջորդը այն ինստիտուցիոնալ կարողություններ են, որոնք ձևավորվել են ՀՀ-ում: Ձեռք ենք բերել հետևյալ պայմանավորվածությունը, եթե երկրներից որևէ մեկը առաջընթաց գրանցի, պետք է մյուս երկրները նույնպես ձգտեն գրանցել այդ առաջընթացը:
Մաքսատուրքերի մակարդակը չի գերազանցի 2,4%-ը: Դա ազդեցություն կթողնի նաև մեր արտադրողների վրա: Նման փոփոխությունները ունենում են երկակի ազդեցություն, մի կողմից եթե բարձարացնենք մսամթերքի մաքսատուրքերը, մենք կպաշտպանենք միս արտադրողների շահերը, դա խթանելու է մոտեցումները անասնապահության ոլորտում:
Նրանք ստիպված չեն լինի մրցակցել էժան հնդկական, ամերիկյան մսամթերքի հետ և այդ մրցակցությանը չեն դիմանում: Կան նաև այլ բազմաթիվ մթերքներ, որոնք չենք արտադրում այլ ներմուծում ենք ուրիշ երկրներից, հետագայում ուղղվածությունը կդնենք դեպի ՄՄ երկրներ:
Մարտահրավերը հետևյալն է` անդամակցելով Համաշխարհային առևտրի կազմակերպությանը, պետք է սկսենք բանակցային գործընթաց:
Ինչ աշխատանքներ ենք կատարել սեպտեմբերի 3-ից մինչ այսօր: Ձևավորվեց աշխատանքային խումբ Ռուսատանի և Հայաստանի միջև: Չորս երկրների նախագահների համաձայնությամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ձևավորեց աշխատանքային խումբ` լիազորված մասնագետներով: Հանձնարարվել էր հաստատել ճանապարհային քարտեզը: Այն հաստատված է և սրա հիման վրա Կառավարությունը ներկայացրեց միջոցառումների ծրագիր` 22 աշխատանքային խումբ, որոնք շաբաթական ներկայացնում են հաշվետվություն աշխատանքի մասին:
Որևիցե խոչընդոտ այս պահի դրությամբ ՄՄ-ին միանալու գոյություն չունի: Լուծելու խնդիրները` շուրջ 900 ապրանքատեսակներ կան, որոնք պետք է արտադրվեն և որոնք կարևոր են մեզ համար: Բանակցությունների նպատակն է փոքրացնել ռիսկերը ` միանալու համար: Երկրորդ իրավական դաշտն է, երրորդը` ենթակառուցվածքների ձևավորումն է:
Ենթադրվում է, որ ԱԺ-ի հաստատմանը կներկայացնենք որոշումը:
Հաճախ կարծիք է հնչում, թե ինչո՞ւ է Հայաստանն այսքան արագ իրականացնում այս գործընթացը, քանի որ այդ կարողությունները ՀՀ-ում առկա են: Դրա գաղտնիքը մեր հաջողությունների ինտեգրացումն է այս ճանապարհին»:
Վերջում նշեց, որ ակնկալում են, որ կոնֆերանսին հնչեցված դիտողությունները հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության համար հստակեցնելու ճշգրտելու իր մոտեցումները:
Իսկ մենք վարչապետի ելույթն ամբողջությամբ ենք տալիս, որպեսզի շռայլվող խոստումները հետագայում կա՛մ իրագործվեն, կա՛մ էլ իշխանություններին փաստի առաջ կանգնեցնեն: