ԽՈՍՈՒՄ Է ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ՝ ՄՈՌԱՆԱԼՈՎ ԻՐ ԴՂՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ ամբիոնից կրկին ,միացրեց հին սկավառակըե եւ խոսեց ,նախկիններիե կառուցած դղյակների մասին՝ չհիշատակելով իր ունեցվածքը: Սա եւս մեկ առիթ տվեց՝ հիշելու, թե ԱԺ նախագահ դառնալուց հետո ՀՀ երկրորդ պաշտոնյան ինչ ունեցվածք է կուտակել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անունով:

Գտել ենք Ալեն Սիմոնյանի կողմից շահագործվող դղյակը: Հիշեցնենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայր Կառլեն Սիմոնյանը 2020 թվականին` պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Ջրվեժում եռահարկ առանձնատուն են ձեռք բերել 215 հազար դոլարով։ Գնելուց հետո` Սիմոնյանները շքեղ վերանորոգել են այն:

Թեեւ երեկ Ալեն Սիմոնյանը փորձում էր հերքել իր առնչությունը դղյակի հետ, այնուամենայնիվ, ապացուցող լուսանկարներ կան, որ Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձնատանը, որին կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, ուր շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Կադրերում երեւում են նաեւ (Տե՛ս ArmLur.am կայքում) հենց Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենաները:

Բացի Ջրվեժի առանձնատնից՝ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երեւանի Արշակունյաց պողոտայում կառուցվող Բյուրեղ բնակելի թաղամասում։ Այս մասին ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ Ալեն Սիմոնյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրից. 53 մլն 920 հազար դրամը նշված է որպես բնակարանի ձեռքբերման գործարքի արժեք։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ,Հայէկոնոմբանկիցե. վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ:

Իսկ մինչ պաշտոնյա դառնալը Ալեն Սիմոնյանն ուներ ընդամենը 1 բնակարան:

,Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդե ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների հատկացումները՝ հիմնականում ՀՀ պետբյուջեի հաշվին, ավելացել էին՝ 240 մլն դրամից դառնալով 1 մլրդ 800 մլն դրամ. ԱՆԻՖ-ը 5 տարի գործելուց հետո լուծարվեց։ ,Ժողովուրդե օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել ԱՆԻՖ-ի՝ մինչեւ 2022 թվականի հաշվետվությունները։ 5 տարում ծախսվել է ավելի քան 6 մլրդ դրամ՝ աշխատավարձերի եւ դրան հավասարեցված վճարումների, հարկերի, դուստր ընկերություններում ներդրումների համար։ Ներկայացնենք ԱՆԻՖ-ի ,իրականացրածե ծրագրերի մասին, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա. ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել է 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ ,Էյր Արաբիաե ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող ,Հայկական ազգային ավիաուղիներե ՓԲԸ-ի (,Ֆլայ Արնաե) բաժնետոմսերի դիմաց վճարման համար։ Մինչ լուծարումը՝ 2024 թվականի հունվարին, դադարեցվեց ԱՆԻՖ-ի ամենախոշոր նախագիծը. ,Ֆլայ Արնաե ավիաընկերությունն այլեւս թռիչքներ չի իրականացնում։ ,Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդե ՓԲԸ-ն ավիաընկերության՝ ,Հայկական ազգային ավիաուղիներե ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր. ԱՆԻՖ-ին էր պատկանում նաեւ Hard Rock Cafe Yerevan-ի բաժնետոմսերի 48 տոկոսը։ Hard Rock Cafe Yerevan նախագծի շրջանակում ներդրվել է մոտ $2.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 967 մլն դրամ: Երեւանյան Hard Rock սրճարանից բացի ԱՆԻՖ-ը կամ պետական հետաքրքրությունների ֆոնդը ներդրումներ է արել մի շարք այլ նախագծերում, ինչպես, օրինակ, ,Գլոբալ քոնեքթե, ,Էկո ֆրեշ մաշրումսե, ,Սերմից ֆերմաե եւ այլն։ Այս նախագծերից ներկայումս գործող է թերեւս միայն Hard Rock սրճարանը, որը գտնվում է Պուշկինի 3 հասցեում։ Այն համաշխարհային Hard Rock ցանցի մասնաճյուղն է Երեւանում։ Սրճարանը, ինչպես նկատում ենք, ՔՊ-ականների սիրելի վայրերից է, գուցե հենց սրանից ոգեշնչված ձգտեցին ունենալ բացօթյա սրճարան ԱԺ բակում։

 Այս նախագծերից բացի՝ ԱՆԻՖ-ը խոշոր ներդրումներով համահիմնադրել է Fly Arna ավիաընկերությունը, որը արդեն լուծարվել է։ ,Ֆլայ Արնայիե թիմում, համաձայն ԱՆԻՖ-ի հաշվետվությունների, միջին աշխատավարձը կազմել էր 1 մլն 165 հազար դրամ, իսկ աշխատակիցների թիվը 87 էր, որոնք դարձան գործազուրկ ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո։ Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացնում էր ,Այգ-1ե՝ 200 մեգավատտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցման նախագիծը, որի շինարարությունը մայիսին դեռ չէր էլ մեկնարկել։ Ստացվում է, որ լուծարված ԱՆԻՖ-ը՝ ,Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդե ՓԲԸ-ն, ՀՀ պետական բյուջեից ծախսել է մոտ 10 միլիարդ դրամ, որոնք հօդս են ցնդել ֆոնդի լուծարումից հետո։ Այսինքն՝ 7-ից ավելի նախագիծ մնաց թղթի վրա կամ կառավարության խղճի առաջ։ Հարկ է նշել, որ ԱՆԻՖ-ն անցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարմանը, այսինքն՝ ֆոնդին պատկանող ծրագրերում առկա բաժնեմասը տնօրինում է ՏԿԵՆ-ը։

Երեւանի ավագանիում ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի՝ սխալներով լրացրած հայտարարագրի տարբեր տարեթվերի նույն մեքենան այս տարի ,անհետացելե Է հայտարարագրից: Բանն այն է, որ Նուարդ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշել էր, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Դավիթ Ավինյանից ձեռք էր բերել եւս մեկ Ford 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ նա հայտարարագրել էր 2 Ford մակնիշի մեքենա։ 2022 թ. սկզբին ոչ միայն ,անհետացելե է Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվել է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դարձել է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլարով, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով՝ որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Այս դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, ապա ավագանու անդամից պարզաբանում էր հայցել։

 Ինքը՝ Վարդանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր. ,Ընդհանրապես այդ հայտարարագիրը ոտքից գլուխ, ամբողջը, սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէե։

Ինչեւէ, սպասենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քայլերին։ Իսկ մինչ այդ՝ ուսումնասիրենք ՔՊ-ական Նուարդ Վարդանյանի՝ 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։

Նուարդ Վարդանյանի հայտարարագրից ,անհետացելե են ոչ միայն մեքենաները, այլ նաեւ նվիրատվություն ստացած 3 գույքից 2-ը՝ անհատական բնակելի տունը եւ նվիրատվությաամբ ստացած եւս մեկ  շինություն, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունը, որը դեռ չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Հետաքրքիր է, թե ուր է ,անհետացելե Նուարդ Վարդանյանի մեքենան եւ անշարժ գույքը, եթե հայտարարագրում նույնիսկ վաճառքի մասին ոչ մի տվյալ չկա։

Նուարդ Վարդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ։ Վարդանյանն ունի նաեւ կրիպտոարժույթ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։

Նուարդ Վարդանյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ, հայտարարագրել է Երեւանի քաղաքապետարանի կողմից որպես ավագանու անդամ ստացած 75 հազար դրամը։

Այս տարի եւս սպասենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքին՝ հասկանալու, արդյոք կրկին աչք կփակի՞ իշխանության ներկայացուցչի սխալների վրա։

 

 

 

Սեւանա լճի ափին գտնվող ՀՀ կառավարական ամառանոցում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույք է արել: ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում: ,Ժողովուրդե օրաթերթին պատմեցին, որ խնջույքը բավականին ակտիվ է անցել, իշխանականներն այդ օրը շատ բարձր տրամադրությամբ են եղել, իսկ կազմակերպչական աշխատանքները Նիկոլ Փաշինյանն է իր վրա վերցրել ու իր թիմակիցների ժամանցը կազմակերպել: ՔՊ-ականները փորձել են այդ օրը քաղաքական թեմաներով իրենց շատ չծանրաբեռնել, քաղաքական ելույթներ առհասարակ չեն եղել. ովքեր որ պետք է ստանային քաղաքական հրահանգներ, ստացել են, իսկ մյուսները վայելել են Սեւանը: Հիշեցենք՝ ,Ժողովուրդե օրաթերթը գրել էր նաեւ, որ ՔՊ խնջույքի համար 1 անձը 25 հազար դրամ գումար են հավաքել:




Լրահոս