Ընդդիմադիր հայացքներ ունեցող պաշտոնյաններին աշխատանքից ազատելը դարձել է սովորական երևույթ, ինչին բախվում ենք արդեն մի քանի տարի:
Ներկայիս իշխանականները չեն կարողանում հանդուրժել մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը:
Նման դեպքերը շատ են ու բացահայտ: Խնդիրը կարծես սկիզբ է առել դեռ 2019 թվականից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվեց Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից: Նման օրինակ է նաև 2021 թվականին Կառավարման ակադեմիայի ղեկավարությունը հանրապետականներ Հայկ Մամիջանյանին, Արտակ Զաքարյանին և դաշնակցական Արթուր Խաչատրյանին դասավանդելու հնարավորությունից զրկելը:
Նաիրի Հոխիկյանը, ով դասավանդում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2022 թվականից հեռացվել է․ պատճառը կրկին իր ընդդիմադիր հայացքներն են:
2023 թվականին նույն ճակատագրին արժանացավ նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը 2024 թվականին է հեռացվել մայր բուհի՝ ԵՊՀ-ի՝ իր դասախոսի պաշտոնից։ Նույն բուհից հեռացվեց նաև Աբրահամ Գասպարյանը, ինչպես նաև Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս Գևորգ Պետրոսյանը:
Նույն 2024 թվականի Երևանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն նույնպես ազատվեց պաշտոնից, պատճառը կրկին նույնն է։
ԱԺ նախկին նախագահ, անկուսակցական Տիգրան Թորոսյանը նույնպես նույն ճակատագրին արժանացավ:
Էմմա Մարտիրոսյան