ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Ինչ-որ մեկի «սուր գրոտեսկային հումորը» տեղ է գտել երրորդ դասարանի աշակերտների դասագրքում:

Դժվար է պատկերացնել, որ փոքրիկների ստեղծագործ միտքը այս «երգիծանքից» կարող է զարգանալ:

 

 

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ի՞նչ է Կենտրոնական բանկի անկախությունը:
Արամ Գաբրիելյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գների կայունության ապահովման համար ինստիտուցիոնալ կարեւոր նախապայման է ԿԲ-ների անկախությունը: Ուսումնասիրութունները վկայում են, որ ԿԲ-ների անկախությունը (գործառնական) նպաստում է իրականացվող դրամավարկային քաղաքականության վարկունակությանը՝ մեծացնելով շուկայի արձագանքը ԿԲ ազդակներին: Էմպիրիկ վերլուծությունները բացահայտել են ԿԲ-ի անկախության եւ ցածր գնաճի միջեւ ուղղակի կապ:
Դրամավարկային քաղաքականության իրականացման առումով տարբերակում են ԿԲ-ի անկախության երեք աստիճան.
  •  նպատակի սահմանման,
  •  նպատակային ցուցանիշի սահմանման,
  •  գործառնական:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախության ամենաբարձր աստիճանը նպատակի սահմանման անկախությունն է, որն ունի, օրինակ, ԱՄՆ ԴՊՀ-ն: Ելնելով տնտեսական քաղաքականության գերակայություններից՝ նա կարող է փոփոխել գլխավոր նպատակը: ՀՀ-ի դեպքում ԿԲ-ն օժտված չէ այս աստիճան անկախությամբ. ԿԲ-ի գլխավոր նպատակը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ եւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով: Նպատակային ցուցանիշի ընտրության անկախությունը Հայաստանում սահմանվում է «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է գործառնական անկախությանը,  այն ենթադրում է,  որ ԿԲ-ն ինքնուրույն կարող է կիրառել իր գործիքակազմը գլխավոր նպատակին հասնելու համար: ՀՀ ԿԲ-ն ունի այս աստիճանի անկախություն, ինչով օժտված են ոչ բոլոր երկրների ԿԲ-ները: Օրինակ՝ Անգլիայի ԿԲ-ն մինչեւ 1998 թվականը չուներ գործիքակազմի կիրառման ինքնուրույնություն. դրան միջամտում էր գործադիր իշխանությունը:

 

 

 




Լրահոս