YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են. 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել են Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքներ եւ գագաթներին տեղադրել YoHealth հավելվածի դրոշները։ Ինչպես եւ նախատեսվել էր, գագաթ հասած յուրաքանչյուր լեռնագնաց արշավի արդյունքում Fastex-ի կողմից պարգեւատրվել է 100 FTN-ով, որն այսօրվա տվյալներով համարժեք է 100 հազար ՀՀ դրամի:
Արշավորդները վերագայել են Հայաստանի տարբեր մարզերի բարձունքներ՝ Սուրբ լեռ (2157մ), Հատիս (2528 մ), Կարմիր Կատար (3530 մ), Կապուտջուղ (3906 մ), Կապուտկող լեռ (3074 մ), Խուստուփ լեռ (3206 մ), Թրասար (3594 մ), Կարմիր Կատար (3530 մ) եւ այլ լեռներ։
Լեռնագնաց Ժաննա Հարությունյանն ընկերների հետ երկու գագաթ է բարձրացել՝ Մեծ Մայնեղ եւ Եղջերվասար՝ 2500 մ բարձրությամբ. «9 ամիս դադարից հետո YoHealth-ի մարտահրավերն է հենց նպատակ հանդիսացել, որ նորից սկսեմ։ Մոտ 20 կմ ենք քայլել, 30 հազարից ավել քայլ ենք արել այդ ընթացքում։ Արշավն սկսել ենք Գեղարքունիքի մարզից եւ ավարտել Տավուշի մարզում։ Տպավորությունները դրական են, արշավը համարում եմ ստացված», – ասել է նա։
Էդգար Հարությունյանը, ով արդեն 21 տարի լեռնագնացությամբ է զբաղվում, մենակ է իրագործել արշավը. «Բարձրացել եմ Արա լեռ՝ 2577 մ։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 16.5 կմ էր, քայլերի ընդհանուր քանակը՝ մոտ 23 հազար։ Ծրագիրը պատահական եմ տեսել։ Մենակ եմ բարձրացել, քանի որ նպատակ ունեի նաեւ գեղեցիկ նկարահանում անել»։
Fastex-ի թողարկած YoHealth բջջային հավելվածը հաշվարկում է օգտատերերի քայլերը եւ դրամայնացնում դրանք։ Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերն ստեղծում է հաշիվ, կատարում է քայլաչափի կարգավորումներ, այնուհետեւ որոշակի ժամանակահատվածում իր կատարած քայլերի հաշվարկով փոխանակում է դրանք նվերների կամ թվային ակտիվների հետ։ YoHealth հավելվածը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլեւ նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։
Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետեւելով ոլորտի միտումներին։
47 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբերի 5-ին նշվեց Դիլիջանի օրը։ Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին որոշել է 2024 թ. հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 դրամ, որը համարժեք է մոտ 47 հազար դոլարին։ Հոկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքում կայացավ տոնական համերգ, որտեղ ելույթ ունեցան հայտնի երգիչներ Իվետա Մուկուչյանը, Սեւակ Ամրոյանը, դիջեյ, մի քանի համույթներ։ Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել եւ ծախսել՝ Դիլիջանի 480-ամյակը նշելու համար։
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՆՈՑՆ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՆ
2021 թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում էին գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք այդպես էլ ոսկեպարցիներին չհայտնեցին Ոսկեպարում իրենց գտնվելու նպատակը. ենթադրվում է, որ նրանք սահմանի այդ հատվածում մասնակցելու էին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման աշխատանքներին, սակայն այդ գործում նրանց միջնորդության կարիքը չզգացվեց։ 2021 թվականից՝ մոտ մեկ տարի, ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ 2022 թվականին Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հարթեցված տարածքում հավաքովի մոդուլներից կառուցվեց զորանոց։ Ոսկեպարում՝ զորանոցի կողքին, միջպետական ավտոճանապարհի եզրին կանգնեցվեց տուֆից կերտված երկթեւանի, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող խաչքար։ Նման մի զորանոց էլ Տավուշի մարզում կառուցվեց Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում՝ ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ռուսական կողմը առաջարկել էր Հայաստանին վաճառել Ոսկեպարում կառուցված զորանոցը, սակայն թանկ գնի պատճառով հայկական կողմը չի համաձայնել: Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ առաջիկա օրերին Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի, կապամոնտաժի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ