Android ՍԱՐՔԵՐԻ ՎՐԱ ԳՐՈՀՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 7 697 975 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 5 704 599 նման գրոհ։

 

«Կասպերսկի» ընկերության փորձագետները տեղեկացնում են, որ, չնայած ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին այդ գրոհների թվի աճին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց քանակը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի (10 100 510) համեմատ նվազել է: Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Նվազումը պայմանավորված է գովազդային հավելվածների, առաջին հերթին՝ AdWare.AndroidOS.HiddenAd ընտանիքի՝ գովազդներ բացող բազմազան թաքնված ԾԱ-ի ակտիվության կտրուկ անկմամբ։

Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը դարձել են RiskTool դասի ծրագրերը (պոտենցիալ անցանկալի ԾԱ)՝ հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր թվի 41%-ը: Հայտնաբերվել է ավելի քան 367 418 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 13 013 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, իսկ 1 392 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ: Իսկ 2023-ի նույն ամիսներին RiskTool-ի մասնաբաժինը կազմել է հայտնաբերված բոլոր սպառնալիքների 30,8%-ը, հայտնաբերվել է 370 327 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 59 167-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 318 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ:

Ընդ որում՝ բանկային տրոյացիների նոր ունիկալ տեղադրման փաթեթների քանակը շարունակում է գրեթե նույն մակարդակի վրա լինել արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ եւ ապրիլ-հունիսին կազմել է 13 013:

Շորթիչների տեղադրման փաթեթների թիվը նվազել է 2024-ի առաջին եռամսյակի համեմատ (1 990), իսկ երկրորդում եղել է մոտավորապես նույն մակարդակի վրա (1 392), ինչ մեկ տարի առաջ (1 318): Դրանք ամենաշատն են եղել նույնպես 2023-ի չորրորդ եռամսյակում՝ 6 125 փաթեթ։

 

«Կասպերսկի» ընկերության մասին

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության եւ թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից եւ թիրախային գրոհներից, եւ նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետեւողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների եւ ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքների, պետական մարմինների եւ շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ եւ ծառայություններ, ինչպես նաեւ կիբեռիմունային լուծումներ՝ բարդ եւ անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար:

Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը:

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ Է ԻՐ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 7-ին Երեւան քաղաքում, հակակոռուպցիոն դատարանում կայացան Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի նախկին վարչական ղեկավար, ներկայումս Բերդի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Կամո Չոբանյանի գործով նախնական դատալսումներ։ Հակակռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաեւ իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետեւ ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ: Վերը նշված հանցավոր արարքի համար Կ. Չ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով»: Հակակոռուպցիոն դատարանում նախնական դատալսումներում նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը, մեղադրանքը պաշտպանում է ավագ դատախազ Աննա Հակոբյանը։ Կամո Չոբանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Արթուր Մելիքբեկյանը։ Կամո Չոբանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանում նրա պաշտպանը չընդունեց մեղադրող կողմի հետ համաձայնության գալու, համագործակցության, արագացված դատաքննության վերաբերյալ դատավորի առաջարկը։ Նախնական դատալսումների ժամանակ որոշվեց ապացույցների դատաքննության կարգը՝ սկզբից հետազոտել քրեական գործով ապացույցները, հարցաքննել գործով 2 վկաներին, ապա Կամո Չոբանյանին։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին։ Կամո Չոբանյանի դեմ նախկինում այլ գործերով շինծու քրեական մեղադրանքներ էին ներկայացվել, որոնք քննության ընթացքում հերքվել, քրեական գործերը փակվել են։ Այս քրեական գործն առնչվում է Կամո Չոբանյանի որդի Մանվելին, ով Արցախում տեղի ունեցած պատերազմին մասնակցել է, վիրավորվել. նա վարժական հավաքներից խուսափելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի։ Կամո Չոբանյանը պնդում է, որ ինքն էլ այդ առնչությամբ կեղծ նշում չի կատարել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս