Հայաստանի խորհրդարանը երեկ վավերացարեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգը։
Քվեարկությանը մասնակցել եւ 67 ձայնով կողմ է քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։
Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ սահմանազատման գործընթացում տեսնում է ռիսկեր, սակայն հավելեց, որ գործընթացի բացակայության ռիսկերը հազարապատիկ ավելի է համարում:
Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ օկուպացված է, բայց վստահ է՝ սահմանազատման միջոցով հնարավոր է այս տարածքը հետ բերել։
Մինչ Հայաստանը վավերացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգը, Ադրբեջանում դեռևս քար լռություն է, անգամ քննարկումներ չկան այս մասով։
Ըստ էության միակողմանի գործընթաց է տեղի ունենում, իսկ Ադրբեջանի չվավերացնելու դեպքում՝ փաստատթուղթն առոչինչ է;
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սակայն դրական են տրամադրված, վստահ են՝ Ադրբեջանը կվավերացի փաստաթուղթը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան