Բրիտանական Mirror Sport-ն այսօր լույս է տեսել սկանդալային համարով։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Մանչեստեր Յունայթեդի» և «Բավարիայի» միջև կայացած խաղի վերլուծությունը խմբագրությունը վերնագրել է այսպես՝ «You Dirty Schwein!» («Դու կեղտոտ խոզ ես»):
Հիշեցնենք՝ «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ում ուղղված է տվյալ վերնագիրը, աչքի է ընկել իր թիմի միակ խփած գոլով՝ հավասարեցնելով հաշիվը։
Խաղավերջում Շվայնշտայգերը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։ Նա բաց կթողնի պատասխան հանդիպումը։