Վրաստանում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում: Ընտրությունն աստիճանաբար վերածվեց կռվի, քանզի քաղաքական ներկայիս իշխանությունը չի ընդունում ընտրության արդյունքները, Վրաստանում աստիճանաբար իրավիճակն ավելի է լարվում։ Ինչպես ասում են տեղի լրագրողները՝ Վրաստանին բիրտ, դաժան օրեր են սպասվում։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ՝ հավաքելով ձայների 53,92 %-ը, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն։ Խորհրդարան է անցել 4 ընդդիմադիր ուժ։ Հիշեցնենք՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» էքզիթ փոլի արդյունքներով հավաքել է 56%: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Վրաստանի քաղաքացիներն ընտրում են օրենսդիրի 150 պատգամավորի:
Ընտրությունները, ինչպես սպասում էինք, առանց վեճերի եւ արտառոց իրավիճակների չանցան։
Անհայտ անձինք ներխուժել են խոշորագույն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակ, ավերել են այն տարածքը, որտեղ կուսակցությունը ճեպազրույցներ է անցկացնում, ընդհարումների մեջ են մտել ընդդիմության կողմնակիցների հետ։
Ընտրությունների լարված իրավիճակից հետո ընտրատեղամասերի դիմաց կուտակվում էին հատուկ ջոկատայիններ ահաբեկչություններից եւ վեճեից խուսափելու համար։ Կուսակցությունների համակիրները ընտրատեղամասերում արցունքաբեր գազ եւ սփրեյ են կիրառել։
Մի քանի տասնյակ ընտրատեղամասերի դիմաց ծեծկռտուք եւ վիճաբանություններ են տեղի ունեցել։
Երեկոյան՝ արդյունքներից հետո, ընդդիմությունը տոնում էր հաղթանակը, իսկ իշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ էր։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունները եւ հայտարարել դրանց ամբողջական կեղծման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։ Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։ Զուրաբիշվիլին Վրաստանի ներկայիս իշխանությանն անվանել է ոչ լեգիտիմ։
Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվամիջոցը՝ վեճերին անդրադարձել է նաեւ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ ամոթալի եւ անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումը՝ ընտրությունները կեղծելու նպատակով։
Ըստ քաղաքագետների՝ Վրաստանում առաջիկայում թեժ եւ լարված իրավիճակներ են սպասվում։ Նրանք տալիս են հստակ որակում, որ Վրաստանին դաժան օրեր են սպասվելու ընտրության արդյունքներից հետո։
Հավելենք նաեւ, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությանը հաղթանակի առթիվ առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա կարելի է համարել հստակ քաղաքական ակնարկ։
Սպասենք Վրաստանում սպասվելիք բողոքի ակցիաների ալիքին եւ իշխանության քայլերին։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐՎԵԼ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, եւ իշխող կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում «հանրային ռեսուրսների չարաշահման, ձայներ գնելու եւ ընտրողներին ահաբեկելու» մեջ, ինչը, ըստ նրա, «խաթարել է հանրության եւ միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ»։ Բլինքենի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Միջազգային դիտորդներն արդյունքները չեն որակել որպես ազատ եւ արդար: Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները եւ միանում ենք միջազգային եւ տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները», – ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 53,93 %-ի աջակցությունը։ Դրան հաջորդում են հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս կուսակցություններ՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 %, «Միացյալ ազգային շարժում»՝ 10,16 %, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 % եւ «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76 %։
«ՀԱՐՐԻՍԸ ՊԵՏՔ Է IQ ԹԵՍՏ ՀԱՆՁՆԻ». ԹՐԱՄՓ
ԱՄՆ հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։
«Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է։ Նրա հետ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան պակասում է»,- Ռոգանի փոդքասթի ժամանակ ասել է Թրամփը։
Նա նշել է, որ ամերիկացի լրագրող Կուպերի հարցերին Հարրիսը չի կարողացել տալ ուղիղ պատասխաններ ։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում օրենքի կիրառման եւ Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար հնարավորինս շուտ գործի անցնել:
Մերձավոր Արեւելքում խաղաղության վերահաստատման համար պարտադիր է տարածաշրջանի երկրների եւ արտատարածաշրջանային դերակատարների կողմից խելամիտ եւ ողջախոհ դիրքորոշման որդեգրումը», – նշվել է հաղորդագրությունում։