ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Այսօրվանից արդեն հասանելի է հավելված, որով կարելի է լսել Հովհաննես Թումանյանի հեքիաթները տարբեր լեզուներով: Հավելվածն օգտակար կլինի հատկապես սփյուռքի այն երեխաների համար, ովքեր չգիտեն հայերեն կարդալ, բայց կարող են լսել ու հասկանալ:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են մասնագիտական հիվանդություն եւ աշխատանքային խեղում ստացած, ինչպես նաեւ՝ ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողի երաշխիքները:

Քնարիկ Դովլաթյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սույն հոդվածի 1-ին մասով` չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով:

 




Լրահոս