Ժաննա Անդրեասյանի տեղակալը ապօրինի պաշտոն է զբաղեցնում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթ-ը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի:

Բուհում խոսում են, որ նախարարի ընկերուհուն հենց այնպես չեն դեսանտ իջեցրել, գուցե կառավարությունը մտադիր է ագրարայինից այլ մասնաշենք էլ վերցնել, ուստի պրոցեսը տեղում վերահսկելու, հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով «իրենց մարդուն» են գործուղել։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ՝ անցած շաբաթ բուհի մասնաշենքերից մեկը հանձնվեց Ֆրանսիական համալսարանին, ինչի առթիվ անձնակազմը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա արեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս