Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու 2 նվագակցող:
Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, ինչպես նաև 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիրներ:
ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերի թիմային հաշվարկով ՀՀ պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ներկայացնում ենք Հայաստանի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած ներկայացուցիչներին՝
Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)
Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան – արծաթե մեդալ և առաջին մրցանակ
Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)
Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան – ոսկե մեդալ և առաջին մրցանակ
Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)
Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան – ոսկե մեդալ և առաջին մրցանակ
Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)
Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան – արծաթե մեդալ և երկրորդ մրցանակ
Ժողովրդական նվագարաններ (14-17 տարեկան)
Նարեկ Խանզադյան, դաս.՝ Գ. Դաբաղյան – Դիպլոմ
Կերպարվեստ (14-17 տարեկան)
Գոհար Գրիգորյան – Դիպլոմ
Խաղերին մասնակցել են շուրջ 600 տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ 13 պետություններից՝ ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի ներկայացուցիչներ: Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի և Բենինի պատվիրակությունները։
3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերի ընթացքում կազմակերպվել է նաև միջազգային կոնֆերանս, որի շրջանակում ՀԱԴԿ նախագահ Ալեքսան Զաքյանը հանդես է եկել զեկույցով, իսկ ՇՀԿ շրջանակում կազմակերպված «Մշակույթը, որպես հարթակ բազմակողմանի համագործակցության և զարգացման համար» կլոր սեղանին ներկայացրել է «Միացյալ ազգերը հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ» ծրագիրը: