Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական եւ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ եւ կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու 2 նվագակցող:
Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե եւ 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ.
Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)
Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան – արծաթե մեդալ
Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)
Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան – ոսկե մեդալ
Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)
Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադեւոսյան – ոսկե մեդալ
Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)
Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան – արծաթե մեդալ
Ժողովրդական նվագարաններ (14-17 տարեկան)
Նարեկ Խանզադյան, դաս.՝ Գ. Դաբաղյան – Դիպլոմ
Կերպարվեստ (14-17 տարեկան)
Գոհար Գրիգորյան – Դիպլոմ
ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին եւ մեկ
2-րդ մրցանակակիրներ:
Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)
Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան – առաջին մրցանակ
Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)
Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան – առաջին մրցանակ
Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)
Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադեւոսյան – առաջին մրցանակ
Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)
Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան – երկրորդ մրցանակ
ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերի թիմային հաշվարկով ՀՀ պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Խաղերին մասնակցել են շուրջ 600 տաղանդավոր պատանիներ եւ երիտասարդներ 13 պետություններից՝ ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաեւ ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի ներկայացուցիչներ: Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի եւ Բենինի պատվիրակությունները։
3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերի ընթացքում կազմակերպվել է նաեւ միջազգային կոնֆերանս, որի շրջանակում ՀԱԴԿ նախագահ Ալեքսան Զաքյանը հանդես է եկել զեկույցով, իսկ ՇՀԿ շրջանակում կազմակերպված «Մշակույթը, որպես հարթակ բազմակողմանի համագործակցության եւ զարգացման համար» կլոր սեղանին ներկայացրել է «Միացյալ ազգերը հանուն խաղաղության նվագախումբ եւ երգչախումբ» ծրագիրը:
ՀՀ ԿԳՄՍՆ
ՍԿԱՆԴԱԼ ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ
Օրերս համացանցում ակտիվ քննարկվում է մոսկվայաբնակ 17 ամյա հայուհու՝ Էլեն Բադալյանի հաղթանակը «Դե՛, բոլորս միասին» (ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!) հաղորդման ժամանակ։
Էլեն Բադալյանը 7 տարեկանից զբաղվել է պրոֆեսիոնալ վոկալով եւ ինքն է իր երգերի հեղինակը։
Մրցույթում հաղթելուց հետո Էլեն Բադալյանը ստացել է հաղորդման արձանիկը եւ 5 միլիոն ռուբլի դրամական պարգեւ։
Չնայած նրան, որ հայուհու ելույթը տպավորել է շատերին՝ այն այդքան էլ հեշտ չի եղել, քանի որ դահլիճում գտնվող ժյուրիից ոչ բոլորն են ի սկզբանե ցանկացել սեղմել կոճակը՝ մասնակցի կատարման հավանությունը նշանակող։
Բանն այն է, որ ժյուրիից երգիչ Սերգեյ Լազարեւը հորդորել է 17 ամյա Էլեն Բադալյանին կատարել Պոլինա Գագարինայի «Ձօ վպ Փպսցռ» երգը: Նրա ելույթի ընթացքում Սերգեյ Լազարեւը չդիմացավ եւ բարկությունից սեղմեց հատուկ հյուրի՝ Ֆիլիպ Կիրկորովի կոճակը, ով ոտքի չկանգնեց Էլենի ելույթի ժամանակ:
Սերգեյ Լազարեւը Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի հետ սկանդալից հետ հեռանում է «ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!» հեռուստաշոուից։ Սերգեյ Լազարեւը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլեւս չի մասնակցի շոուին:
Լազարեւը բացատրել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ վեցերորդ եթերաշրջանը չափազանց զգացմունքային էր։ «Շատ շնորհակալ եմ աշխատանքի համար, շատ շնորհակալ եմ այս վեց սեզոնների համար։ Ցավոք, ինձ համար շատ դժվար է յուրաքանչյուր եթերին էմոցիոնալ կերպով տրվելը, այդ պատճառով ես, այնուամենայնիվ, որոշում կայացրի հեռանալ։ Կներեք, ի սեր Աստծո, սա իմ վերջին մրցաշրջանն է։ Մենք միասին շատ բան ենք անցել, բոլորդ ինձ համար սիրելի մարդիկ եք», – շոուի եթերում հայտարարել է նա։
Ի՞ՆՉ ԵՂԱՎ 27 ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. «ԳՈՅ»
Արդեն 27 օր է, ինչ շարունակվում է «Գոյ» թատրոնի նախաձեռնած նստացույցը, որով պահանջում են վերականգնել արդարությունը, այսինքն՝ աշխատելն ու արարելն իրենց մայր թատրոնում։
Իսկ ի՞նչ է կատարվել 27 օրերի ընթացքում.
Նստացույցի 27 օրերի ընթացքում «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը իրականացրել է տարբեր ակցիաներ՝ բարձրաձայնելով իրենց խնդիրը։ «Գոյ»-ի անձնակազմն այս օրերի ընթացքում գնացել է դատախազություն, ՄԻՊ, ոստիկանություն, նաեւ հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ, սակայն չեն ստացել իրենց խնդրի լուծումը։
Կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի խոսքով՝ այս ամենը կոնկրետ քայլ է՝ իրենց «դրսում» թողնելու համար։