Ամեն տարի դեկտեմբերի 19-ին համաշխարհային հանրությունը նշում է Աղքատների օգնության միջազգային օրը, որը 1995թ․ հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։
Միացյալ ազգերի կազմակերպությունը աղքատությունը դիտարկում է որպես «կենսակերպի բավարար ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայության երկարաժամկետ հարկադրված վիճակ»։
Միջազգային փորձագետների տվյալներով՝ 20-րդ դարի վերջին երկրագնդի ամբողջ բնակչության մոտ մեկ քառորդ մասը, այսինքն մեկուկես միլիարդ մարդ, գտնվում էր չքավոր գոյության պայմաններում։ Կատարված հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ 1999-2007թթ․ աղքատությունից մահացել է ավելի քան 300 միլիոն մարդ։ Հարկ է նշել, որ նույնիսկ երկու համաշխարհային պատերազմներն, ընդհանուր առմամբ, այդքան մարդկային կյանք չեն խլել։
Այս կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունվել են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն վերացնելու այս աղետը: Դրանցից առաջինները սկսել են գործել 2000 թվականից, սակայն մինչև հիմա աղքատների թիվը չի նվազել: Չնայած տնտեսությունների զարգացմանը, շատերը չեն կարող գոհ լինել կյանքից, քանի որ աղքատությունը ոչ միայն գումարի պակասն է, այլ նաև արժանի աշխատանքի, բնակարանի բացակայությունն է, առողջապահության և կրթության անհասանելիությունը: