Ժամանակին Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երեւան տեղափոխելու շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, նույնիսկ բողոքի միջոցառումներ տեղի ունեցան: Սակայն, կարծես թե, այդ ընթացքում քիչ հնչեց նկարչի ընտանիքի անդամների կարծիքը:
Մինաս Ավետիսյանի որդիներից նկարիչ, արվեստի տեսաբան Նարեկ Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Որմնանկարների վերաբերյալ իմ կարծիքը շատ օբյեկտիվ է, եւ ես շատ ազնվորեն, ինչպես մտածում եմ, կպատասխանեմ: Արդեն քսան տարի, գուցե ավելի, եղբայրս՝ Մինաս Ավետիսյանի Ջաջուռի տուն-թանգարանի տնօրենը, ամեն շաբաթ գնում, տարբեր մարդկանց հետ զրուցում էր, բայց որմնանկարների պահպանման, վերականնման համար որեւէ պայման չստեղծվեց, որեւէ հովանավոր չգտնվեց: Եվ արդեն հնարավոր չէր հարցին այլ լուծում տալ»: Ն. Ավետիսյանը համոզված է, որ եթե կառավարական մակարդակով որոշեն Մինաս Ավետիսյանի որմնանկարները մի տեղ հավաքել, ե՛ւ պարոն Էռնեկյանը, ե՛ւ կառավարության ընդունելությունների տան ադմինիստրացիան կվերադարձնեն իրենց մոտ գտնվող ստեղծագործությունները:
«Ասում են՝ պարոն Էռնեկյանն արվեստով առանձնապես չի հետաքրքրվում, բայց տեսել է կառավարության ընդունելությունների տանը գտնվող երկու աշխատանք, հիացել դրանցով եւ անմիջապես որոշել մի որմնանկար վերականգնել ու տեղափոխել օդանավակայան, քանի որ այնտեղ շատերը դա կտեսնեն, կհիանան: Եվ դա լուծում էր, որովհետեւ, ասենք, եթե մարդուն բուժելու համար անպայման պետք է վիրահատեն, ապա կարեւոր չէ, թե որ բժիշկը նրան կվիրահատի, կարեւորն այն է, որ լավ մասնագետ լինի: Ոմանք ասում են, որ որմնանկարների տեղափոխությունը հատուկ Գյումրիի դեմ է արվում, բայց դա այդպես չէ. ի՞նչ մեղք ունի Գյումրի քաղաքը, դա պարզապես քաղաքի ղեկավարության մոտեցումն է՚:
Մենք հիշեցրեցինք, որ մշակույթի նկատմամբ նման անտարբեր վերաբերմունքի պայմաններում ցանկանում են Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխել: «Ես այդ ուղղությամբ շատ եմ մտածել եւ եկել որոշակի եզրահանԳման: Եթե Հայաստանը Մաքսային միության մեջ է մտնում, եւ Ռուսաստանն այստեղ ռազմական ոլորտն է հզորացնում…
Ինձ թվում է` Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելը ռուսական քաղաքականություն է, ոչ թե բխում է մեր ազԳային շահերից: Ես շատ եմ ցանկանում, որ Գյումրին զարԳացնելու ծրաԳրեր լինեն, սակայն այս ամենը մի քիչ տարօրինակ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ