ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ լսեցի «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի ելույթը, որն ինձ շատ հետաքրքրեց: Կխնդրեի, որ նա մեկ անգամ եւս տեխզննման մասին մանրամասներ, թե կոնկրետ ինչքան գումար պիտի վճարենք:

Լիպարիտ Շահնազարյան, 75 տարեկան,
աշխատանքի վետերան

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեթեւ տրանսպորտային միջոցի համար գումարը կազմում է 8.000 դրամ, էկոլոգիայի, այսինքն` մթնոլորտն աղտոտելու համար եւս պետք է տուրք վճարվի: Ամեն մի մեքենայի համար տարբեր գումարներ են սահմանված, բանկում նայում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրին, այնտեղ գրված մակնիշին, ձիաուժին, եւ թե որ թվականի արտադրության է: Այդ բոլորից հետո համակարգչի միջոցով որոշվում է գումարի չափը, թե ինչքան պիտի վճարի: Բայց նախ եւ առաջ քաղաքացին վարչական շրջանից պետք է զրոյական տեղեկանք ներկայացնի բանկին, որ վարչական շրջանի հետ չունի ոչ մի պարտք ու պահանջ: Այնուհետեւ կստանա վճարման անդորրագրերը եւ տեխզննման կտրոնն ու վերջ: Մեր կազմակերպություն բազմաթիվ քաղաքացիներ զանգահարում եւ հարցնում են` արդյոք պարտադիր է գնալ տեխզննման, թե ոչ: Նշեմ, որ կա օրենք, որ տրանսպորտային միջոցը տարին մեկ անգամ պետք է անցնի տեխնիկական զննում: Այժմ կառավարության որոշումը չի ասում, որ պարտավոր են գնալ տեխզննման, քաղաքացիներն էլ չեն գնում: Բայց մենք խորհուրդ ենք տալիս գնալ տեխզննման կետ, անցկացնել մեքենայի տեխզննումը եւ իմանալ, թե մեքենան ինչ վիճակում է գտնվում, օրինակ` ղեկային համակարգը, անվադողերը եւ այլն: Դրա համար ոչ մի գումար էլ անհրաժեշտ չէ վճարել, քանի որ այն 8.000 դրամը, որ վճարվում է, դրա 5.500 դրամը գնում է տեխզննման կետ, իսկ 2.500-ը` բյուջե:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնից տրված պարզաբանումը ենթադրում է, որ տեխզննումն ամենեւին էլ պարտադիր չէ: Միեւնույն է, նման ծառայություն իրականացնող կետերում հատկապես փաստաթղթերն են նայում, իսկ մեքենայի տեխնիկական վիճակը նրանց առանձնապես չի հետաքրքրում:




Լրահոս