ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում են պատկանում ձեռք բերված և չօգտագործված QR-ի գումարները և TelCell-ում նույնականացված տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտից օգտնվելու համար QR գնող քաղաքացիները վերջում առանց վճարելու իջնում են տրանսպորտից օրինակ տերմինալի կամ վալիդատորի չաշխատելու պատճառով, իսկ TelCell ընկերությունը բոլոր գանձված գումարները անխտիր փոխանցում է Երևանի Քաղաքապետարանին։ Ըստ քաղաքացիների՝ համակարգից դժգոհելու պատճառները շատ են, իսկ ArmLur.am-ը փորձել է TelCell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյան հետ հասկանալ՝ որոնք են խնդիրները և ստանալ դրանց լուծման եղանակները։

  • Մետաղադրամը նետում է քաղաքացին, չի ստանում կտրոն։ Ի՞նչից է առաջանում խնդիրը և ո՞րն է լուծումը։
  • Telcell Wallet-ը հաճախ խափանումներով է գործում, ո՞րն է դրա պատճառը և ինչպե՞ս եք խնդիրը լուծելու։
  • Ինչո՞ւ կրճատվեցին տոմսերի օգտագործման ժամկետները՝ 30 օրից դառնալով 3-4 օր։

Կարծես թե տեխնիկական խնդիրներն օգտատերերի համար պարզ դարձան, անցնենք կեսաչափական տվյալներ նույնականացման հարցին։

  • Ում են պատկանում Telcell Wallet-ում նույնականացման ժամանակ մուտքագրված անձնական տվյալները։

Վալիդատորի կարմիր պատուհանը մերժման ահազանգով ոչ միշտ է սարքի անսարքության պատճառ։

  • Վալիդատորները չեն ընդունում բանկային քարտ կամ չեն ճանաչում QR-ը։ Ինչո՞ւ։
  • Ի՞նչ գումարներ է Telcell ընկերությունն աշխատում՝ Երևանում տրանսպորտի տոմսային վճարման համակարգն ապահովվելու համար։

Հայտնի է, Երևան քաղաքում տրանսպորտից օգտվելու համար ներկայումս կարելի է վճարել 4 եղանակով՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, Telcell Wallet (Թելսել վոլետ) բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։

Լիանա Հունանյանի խոսքով, տրանսպորտային QR տոմսեր կարելի է ձեռք բերել նաև Telcell Wallet հավելվածով։ Բացի այդ, Telcell Wallet ունենալու դեպքում արտոնյալ խմբերի համար լրացուցիչ նույնականացման կարիք չի լինելու և այդ խմբերի շահառուները այլևս թաղապետարաններ կամ Telcell-ի գրասենյակներ չեն գնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս