Ամերիկյան CNN-ը գրում է․ Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է բերում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` մի նշանակալի քայլ, որը քննադատության արժանացավ հանրային առողջապահության փորձագետների կողմից Սպիտակ տուն վերադառնալու հենց առաջին օրվանից:
Թրամփը երկար ժամանակ քննադատում էր ՄԱԿ-ի առողջապահական գործակալությանը, և նրա վարչակազմը պաշտոնապես սկսեց ԱՀԿ-ից դուրս գալու գործընթացը 2020թ․ հուլիսին՝ Covid-19 համաճարակի տարածմանը զուգահեռ։ Բայց չորս տարի առաջ, Սպիտակ տուն մուտք գործելուց հետո այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահ հանդիսացող Ջո Բայդենի առաջին քայլերից մեկն էր դադարեցնել ԱՄՆ-ի ելքն այն կառույցից, որի պատասխանատվությունն էր համակարգել միջազգային արձագանքն առողջապահական արտակարգ իրավիճակներին:
Երկուշաբթի օրվա գործադիր հրամանի տեքստը վկայակոչում է «կազմակերպության կողմից Չինաստանի Ուհան քաղաքից սկիզբ առած COVID-19 համաճարակի և այլ համաշխարհային առողջապահական ճգնաժամերի սխալ կարգավորումը, հրատապ անհրաժեշտ բարեփոխումներ չընդունելը, ինչպես նաև ԱՀԿ անդամ երկրների ոչ պատշաճ քաղաքական ազդեցությունից անկախ գործելու անկարողությունը» որպես կառույցից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառներ։
«Դա մեծ բան է», – ասաց Թրամփը օգնականին գործադիր հրամանը ստորագրելիս՝ մատնանշելով իր 2020 թվականի որոշումը և իր համոզմունքը, որ ԱՄՆ-ը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանն ի տարբերություն այլ երկրների: 2020 թվականին Թրամփը նաև մեղադրում էր կազմակերպությանը Չինաստանին օգնելու մեջ՝ ենթադրաբար Covid-19-ի ծագումը քողարկելու և դրա տարածումը թույլատրելու գործում։
CNN-ը դիմել է ԱՀԿ-ին՝ մեկնաբանության համար։
Թեև երկու կողմերի օրենսդիրները 2020 թվականին քննադատում էին ԱՀԿ-ին, երբ Թրամփը առաջին անգամ որոշեց դուրս գալ, շատերը դատապարտեցին նախագահի որոշումը՝ կառույցից դուրս գալ հորյուր տարին մեկ հանդիպող համաշխարհային համաճարակի ժամանակ: Ներկայացուցիչների պալատի այդ ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին անվանեց դա «իսկական անմտություն»: Իսկ այսօր արդեն պաշտոնաթող հանրապետական սենատոր Լամար Ալեքսանդրը, որն այն ժամանակ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովի նախագահն էր, ասաց, որ համաձայն չէ Թրամփի որոշման հետ։
«ԱՀԿ-ն բավականին կարևոր կազմակերպություն է, և Ամերիկայի դուրս գալով այն քաղաքական վակուում է ստեղծում, որը կարող է լրացնել միայն մեկ երկիր, և դա Չինաստանն է», – ասաց Ջհան երկուշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում:
Նա կանխատեսեց, որ Չինաստանը ԱՄՆ-ի ֆինանսավորման և ղեկավարության բացակայության պայմաններում կարևոր դեր կունենա կազմակերպության համար, որն իր հերթին կարող է «Չինաստանին ավելի շատ քաղաքական ազդեցություն տալ ամբողջ աշխարհում»:
Ջորջթաունի համալսարանի Հանրային առողջության իրավունքի պրոֆեսոր Լոուրենս Գոստինը X-ում իր գրառման մեջ նշել է, որ ԱՀԿ-ից Թրամփի դուրս գալը Թրամփի գործադիր քայլերից «ամենաճակատագրականն է»:
Ջհան նախազգուշացրել է, որ ԱՀԿ-ից դուրս գալը թուլացնում է կազմակերպությունը, քանի որ այն մեծապես հենվում է ԱՄՆ անձնակազմի և փորձառության վրա, մասնավորապես համաշխարհային մակարդակում գրիպի տարածմանը հետևելու գործում։
Թրամփի գործադիր քայլը կոչ է անում պետքարտուղարին և Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենին «դադարեցնել Միացյալ Նահանգների կառավարության ցանկացած միջոցների, աջակցության կամ ռեսուրսների ապագա փոխանցումը» ԱՀԿ-ին: Այնուամենայնիվ, կառույցից ամբողջությամբ դուրս գալու համար պահանջվում է մեկ տարի, և ԱՄՆ-ի համար պարտավորություն կա շարունակել ֆինանսավորումը մեկ տարի:
«Բայց ո՞վ է պարտադրելու այս պարտավորության կատարումը։ Արդյո՞ք Դոնալդ Թրամփին հնարավոր է մոլորեցնել այսպիսի բաների շուրջ համաշխարհային նորմերով»։