Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանը։ Գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում։ Իսկ երբ է ստեղծվել և ինչ գործառույթներ է կատարում այս կառույցը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ստեղծվել է 1960-ականների սկզբին և կառավարում է ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներին տրամադրվող աջակցության ծրագրերը։ Այն բազաներ ունի ավելի քան 60 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
ԱՄՆ ՄԶԳ-ն սնունդ է տրամադրում այն երկրներում, որտեղ սննդի պակաս կա։ USAID-ի բյուջեի մեծ մասը ծախսվում է առողջապահական և կրթական ծրագրերի վրա։ BBC լրատվականի տվյալներով՝ 2023 թվականին ԱՄՆ-ը 68 միլիարդ դոլար է ծախսել միջազգային օգնության վրա:
Ինչո՞ւ են Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը ցանկանում փակել USAID-ը: Թրամփը արտերկրում կատարվող խոշոր ծախսերի և այլ երկրներին տրամադրվող օգնությունների քննադատն է, իսկ USAID-ին ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյաներին որակելով որպես «արմատական խելագարներ»: «USAID-ը գործում է աննորմալ արմատականների ղեկավարությամբ։ Մենք նրանց վռնդում ենք, հետո արդեն կորոշենք»,-ասել է նա։
Ավելի վաղ գործարար և ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ամերիկյան գործակալությունն անվանել էր հանցավոր կազմակերպություն և Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ։ Նա USAID-ին նաև մեղադրել էր կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը: Նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը։
Քրիստինա Մուշեղյան