
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, եւ ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որեւէ պատճառ, եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց՝ այնտեղ ուղարկելով իրենց «ծանր հրետանուն»՝ Նազելի Բաղդասարյանին:Սակայն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց.
«Նման բան չկա եւ չի կարող լինել։ Մեր նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ներկա է լինելու բանավեճին, եւ փաստարկված արձագանքելու է այն բոլոր ստերին եւ կեղծիքներին, որոնք փորձ է արվում կապել իր կամ կուսակցության անվան հետ»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: