
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն իր ողջ ներուժը ներդրել է մարտի 30-ին կայանալիք երկու համայնքներում` Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրությունների գործընթացների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի «հրահանգով» ՔՊ-ի ողջ վերնախավն իր բոլոր հարցերը, հանդիպումներն ու անելիքները հետաձգել է մինչեւ ընտրությունների ավարտը:
Կարելի է ասել՝ հանապազօրյա ռեժիմով իշխանական ողջ էլիտան իր օրն անցկացնում է հիմնականում Գյումրիում եւ Փարաքարում՝ ընտրազանգվածին իրենց կողմը «թեքելու», ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովելու համար:
Մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ-ական վերնախավը ամենօրյա ռեժիմով զեկուցում է Նիկոլ Փաշինյանին, թե ինչ արդյունք ունեն տվյալ պահի դրությամբ: ՔՊ-ում էլ ներքին հարցումներ են իրականացնում ու իրենց համար արդեն պարզել են, որ Գյումրիում կան թաղամասեր, որտեղ ՔՊ-ն բավականին լուրջ թվային տարբերությամբ պարտվելու է: Հիմա ամեն բան անում են այդ հատվածներում ժողովրդին համոզելու համար, որ ձայնը տան ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին:
Ի դեպ, գյումրեցիները Մինասյանի թեկնածությանը, կարծես թե, այդքան էլ դեմ չեն, բայց քանի որ վերջինս ՔՊ-ի թեկնածուն է, շատերը մերժում են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: