Կադրային ջարդ է սպասվում Հակակոռուպցիոն կոմիտեում․ ովքեր են առաջին շարքում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կա՛մ սպասում են sms-ի, կա՛մ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան՝ իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։

Չի բացառվում, որ կադրային ջարդը սկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից:

Հիշեցնենք, որ մարտի 20-ի ՀՀ Կառավարության նիստի ժամանակ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս