Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դ․ Գեւորգյանը նաեւ ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս