ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ծնողներից մեկը ծանր հանցագործության համար կալանքի տակ է գտնվում, որդին իրավունք ունի՞ ընդունվել ոստիկանության համակարգ` ցանկացած աշխատանքի:

 Ելենա Սահակյան, 55 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. 1.Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել ՀՀ մինչեւ 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստվածությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը եւ դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է ՀՀ կառավարությունը:
2. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը:
3. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`
դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար,
դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,
չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:
Այսինքն` քաղաքացին կարող է աշխատանքի ընդունվել ոստիկանության ցանկացած համակարգում:

Ոստիկանության լրատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ստացվում է այնպես, որ կալանքի տակ գտնվող հարազատ ունեցող անձը կարող է դառնալ ոստիկան եւ «դատել» ուրիշներին:




Լրահոս