Armenian text to speach

Գագիկ Խաչատրյանի որդին դատարան է դիմել ընդդեմ «ՀՈՄ ՇԻՆ»-ի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ-ի նախկին նախագահ, տարբեր աղմկահարույց քրեական գործերով անցնող Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, հայտնվել է նոր դատական վեճի կենտրոնում։

Նա դատարան է ներկայացրել հայց «ՀՈՄ ՇԻՆ» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձել շուրջ 3 միլիոն դրամ՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ Բացի դրանից, պահանջվում է վերադարձնել նաեւ 60 հազար դրամ պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ հաշվարկել տոկոսները մինչեւ գումարի ամբողջական վճարումը։

Հատկանշական է, որ «ՀՈՄ ՇԻՆ»-ի սեփականատերը հայտնի բիզնեսմեն Միհրան Հարությունյանն է, որի անունը եւս բազմիցս հնչել է շինարարական ոլորտի խոշոր նախագծերի ու վիճահարույց պայմանագրերի համատեքստում։

Այսպիսով՝ դատական դահլիճում միմյանց դեմ դուրս են եկել երկու ազդեցիկ անուններ. Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչը՝ որպես հայցվոր, եւ շինարարական բիզնեսի տիրույթում ակտիվ դեր ունեցող Հարությունյանը՝ որպես պատասխանող կողմ։

Գործը քննվելու է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգով, եւ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյո՞ք դատարանը կհաստատի Խաչատրյանի պահանջները»։

Ի պատասխան նշված հոդվածի՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Հայցվոր կազմակերպությունը փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ ընկերության իրական շահառուների հայտարարագրում ցուցակագրված Արտյոմ Խաչատրյանին ս.թ. հունվարի 1-ի դրությամբ վերաբերում է ընկերության 22.5% բաժնեմասը, և վերջինս չի մասնակցում ընկերության գործադիր կառավարմանը։

Պարզաբանում ենք, որ թիվ ԵԴ2/7593/02/25 քաղաքացիական գործը հարուցվել է գործարար հարաբերություններում առաջացած վճարման կետանցի հետևանքով, ինչի շրջանակներում կողմերը ներկայում գտվում են արտադատական հաշտության բանակցությունների փուլում։

«Ապեքս քընսալթինգ» ՍՊԸ
փաստաբան Տաթևիկ Սողոյան

Ի պատասխան Խաչատրյանների փաստաբանական խումբն էլ հայտնել էր,որ նշված հոդվածի, սույնով պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը երբևէ որևէ հայց չի ներկայացրել «ՀՈՄ ՇԻՆ» ՍՊԸ-ի դեմ, երբևէ չի ունեցել որևէ գործարար կապ նշված ընկերության ու վերջինիս առնչվող անձանց հետ։

 

 

 




Լրահոս