Armenian text to speach

Լույս է տեսել «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը գրում է․

Այսօր վերջապրես լույս տեսավ «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, իմ և Մատենադարանի գործընկերոջս՝ Թամարա Մինասյանի համահեղինակությամբ։ Արցախի վանքերն ու եկեղեցիները ներկայացվում են որպես հայ ձեռագրական մշակույթի կարևոր կենտրոններ։ Բաժիններից մեկում շեշտվում է միջնադարում Արցախի ազնվականության դերը եկեղեցաշինության (նաև՝ քանդակագործության ու որմնանկարչության) և գրքարվետի ասպարեզում։Տեղի վանական գրչատներում (Խադավանք, Դադիվանք, Գանձասար և մյուսներ) ստեղծված ձեռագրերից բացի ներկայացվում են նաև մի շարք այլ նշանավոր ձեռագրեր, որոնք այս երկրամասում պահվելու շնորհիվ են մեր օրերը հասել՝ հայերեն հնագույն ամբողջական մատյան Վեհամոր Ավետարանը (7-րդ դ.), Հռոմկլայի Ավետարանը (1166 թ.), Անիի մանրանկարչության եզակի նմուշ Հաղբատի Ավետարանը (1211 թ.), բացառիկ նկարազարդմամբ՝ Թարգմանչաց Ավետարանը (1232 թ.), Գանձասարի Կարմիր Ավետարանը (1237 թ.), Կեռան թագուհու և Հեթում արքայորդու Ավետարանը (1283 թ.), որոնց պատմության արցախյան շրջանի մասին նույնպես նշվում է աշխատության մեջ։ Հարուստ պատկերազարդմամբ գրքում ներկայացված են վանքերի ու եկեղեցիների (դրանց հարդարանքի) լուսանկարներ, բազմաթիվ մանրանկարներ, գրչության նմուշներ, Արցախի գրչավայրերի անուններով հիշատակարաններ։

Գիրքը լույս է տեսել է Մայր Աթոռի հրատարակչական խորհրդի և Մատենադարանի գիտխորհրդի երաշխավորությամբ։ Մի քանի օրից այն հնարավոր կլինի ձեռք բերել Ս. Էջմիածնի գրատնից։ Հուսով եմ, որ առաջիկայում թվային տարբերակը կդրվի համացանցում։



Լրահոս