Երկիր.Մտավորակա՞ն, թե՞ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ, Մոսկվայում կայացած իր համերգից հետո տված հարցազրույցում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հանդես է եկել իսկական մտավորականին հարիր մտահոգություններով՝ ահազանգ հնչեցնելով Հայաստանում իրականացվող քաղաքականության և դրա ներկայացրած վտանգների մասին։ Համաձայն ենք հայտարարության կամ այդ տոնայնության հետ, մեծ արվեստագետի գնահատականը հարգանքի է արժանի։ Այն առավել կարևոր է մեր “”պալատական մտավորականների”” լռության, կամ, որ ավելի սարսափելի է, հայ իրականությունը վարդագույն ներկայացնելու խղճուկ փորձերի, նախագահի և կառավարության “”իմաստուն”” քաղաքականությունը գովերգելու ֆոնին։ Ազնավուրի խոսքը մեզ վերջապես հիշեցնում է, թե ինչպիսին պետք է լինի իրեն փոքր-ինչ հարգոդ մտավորականը։ Միևնույն ժամանակ, այս գնահատականը հնչել է պետական պաշտոնյայի, դիվանագետի շուրթերից, որը, անկասկած, “”նոմենկլատուրային”” վարքուկանոնի խախտում է։ Սակայն արդյո՞ք Ազնավուրն է մեղավոր, որ այսօր զբաղեցնում է Շվեյցարիայում՝ ՀՀ դեսպանի պաշտոնը, թե մեր իշխանությունը, որը, չգիտես ինչ տրամաբանությամբ, դիվանագիտական պաշտոններում նշանակում է դիվանագիտության հետ կապ չունեցող, տվյալ դեպքում՝ իր արվեստով աշխարհում հսկայական հեղինակություն վայելող մտավորականին, իսկ, որ ավելի անընդունելի է՝ տվյալ երկրում տնտեսական շահ ունեցող անձնավորությանը։  




Լրահոս