Որ երկրներն են ընդունել Հայոց Ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը` 1965թ.-ի ապրիլի 20-ին:

Ռուսաստանի Դուման 1995թ.-ի ապրիլի 14-ին ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը և ապրիլի 24- ը համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

1982թ. Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ  Արամ Կալադջյանի նախաձեռնությամբ Կիպրոսի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:

Հունաստանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել 1996թ.-ի ապրիլի 25-ին: Նույն թվականի ապրիլի 23-ին Կանադայի խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշում: Իսկ 2002թ.-ի հունիսի 13-ին Կանադայի Սենատն արդեն ընդունեց որոշում, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:

33 իտալական քաղաքներ ընդունել են Հայոց Ցեղասպանությունը: Առաջինը եղավ 1997-ին: Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Իտալիայի խորհրդարանում քննարկվել է 2000թ.-ի ապրիլի 3-ին:

1997թ. ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային Ժողովն ընդունեց որոշում, որով ճանաչում է ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշումը կոչ է անում Լիբանանի ժողովրդին այդ օրը լինել հայ ժողովրդի կողքին: 2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ընդունեց և դատապարտեց Ցեղասպանությունը:

1997թ. ապրիլի 17-ին Հարավային Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը ընդունել է որոշում, որով ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, դատապարտել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը: 2009թ.-ի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ընդունեց նոր որոշում, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը:

Բելգիան ընդունել է Հայոց Ցեղասպանությունը 1998թ. մարտին: Նույն թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը ընդունեց օրենք, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: 2000թ. նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի սենատը պաշտոնապես ընդունեց, որ «հայերը 1915թ. դարձել են Ցեղասպանության զոհ»: 2006թ. նրանք ընդունեցին որոշում, ըստ որի Հայոց Ցեղասպանության ժխտումը կհամարվի քրեական հանցագործություն:

1998թ. ապրիլի 22-ին Արգենտինայի  սենատն ընդունեց որոշում, որով դատապարտում է ցանկացած Ցեղասպանություն, և ընդունում այն որպես մարդկության դեմ արված հանցագործություն:

2000թ. մարտի 29-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունեց որոշում, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը: 2002թ. Ուելսի ազգային ասսամբլեան ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը: Հոլանդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը 2004թ.-ին: Նույն թվականին Ցեղասպանությունն ընդունեց  նաև Սլովակիան:

2005թ. դեկտեմբերին Լիտվան ընդունել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշում: Նույն թվականի հուլիսի 14-ին Վենեսուելան ընդունել է Ցեղասպանությունն ընդունող բանաձև:

2005թ. հունիսին Հայոց Ցեղասպանությունն ընդունեց նաև Լեհաստանը: 2007թ. Չիլին միաձայն ընդունել է որոշում, որով երկրի ղեկավարությանը կոչ են անում դատապարտել Ցեղասպանությունը:

Շվեյցարիայում Հայոց Ցեղասպանության ժխտման դեպքում գործում է տուգանք:

2006թ. Բրազիլիայի ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի խորհուրդն ընունեց ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության ճանաչման օր: Բրազիլիայի երկրորդ նահանգը, որն ընդունեց Ցեղասպանության փաստը` դարձավ Սեարա նահանգը:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը  ընդունել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:

Յոհան Պավել II-ը դարձավ առաջին Հռոմի Պապը, ով ընդունել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը:




Լրահոս