«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանական քարոզչամեքենան օրեր շարունակ լծված է «Մեր ձեւով» շարժումը վարկաբեկելու, ծաղրելու գործին, եւ հատկապես նրանց տնտեսական ծրագիրն են տարբեր ֆեյք-էջերով քլնգում։ Երեկ պարզվեց, որ ՔՊ-ն այնքան է հուզվել, իրենց բնորոշմամբ՝ «մանկապատանեկան հանդես» կոչված այդ միջոցառումից, որ «մանկապատանեկան խմբակի» թելադրած օրակարգը քննարկում են նաեւ ԱԺ-ում։ Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ դիջեյը՝ Էդուարդ Աղաջանյանը, հեգնեց Նարեկ Կարապետյանին, առանց անունը նշելու, Փաշինյանին հարցրեց․ «Ինչո՞ւ Դուք անվճար չեք աշխատում` որպես վարչապետ, արդեն 8 տարի, ե՞րբ եք հրաժարվելու Ձեր աշխատավարձից»։
Հիշեցնենք․ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց վարչապետը սիմվոլիկ 1 դրամ աշխատավարձ է ստանալու։ Փաշինյանը հերթական պոպուլիստական պատասխանը տվեց․ «Նրանք, որոնք առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած»։ Իր խնդիրը բյուջեից ստացած աշխատավարձով միլիարդատեր դառնալն է․ վերջին շռայլ վարձատրությունը դրա մասին է վկայում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
























































































