Armenian text to speach

Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր երկու թեկնածուին էլ, եւ քվեարկությունը տապալվել էր։ Պետք է նոր թեկնածու առաջադրեին, սակայն տեղեկացանք, որ երեկվա դրությամբ կրկին Վանիկ Օհանյանն է առաջադրվել, հավանաբար՝ այլ թեկնածու չի գտնվել, եւ ՔՊ-ն ստիպված է լինելու ընտրել վանաձորցուն։ Հիշենք, որ այս պաշտոնը թափուր է Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում, ըստ ամենայնի, գցել-բռնել են, որ մոտ 3 ամիս է մնացել ԱԺ լիազորությունների ավարտին, մեկին ընտրեն` յոլա տանեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս