Armenian text to speach

Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի վերջին տարիների հայտարարագրերը և պարզել նրա գույքային ու եկամտային պատկերը։

Լևոն Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ արդեն 2023 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ։ Մինչ այդ նա աշխատել է բանկային համակարգում՝ «Զարգացման հայկական բանկ»-ում, «Արդշինբանկ»-ում և «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում՝ զբաղեցնելով ֆինանսական շուկաների և գանձապետարանի ոլորտին առնչվող տարբեր պաշտոններ։ 2018 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, հետագայում ղեկավարել է ֆինանսավարկային հանձնաժողովը, ինչպես նաև ներգրավված է եղել միջազգային ծրագրերում։

2024 թվականի հայտարարագիր

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննիսյանը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ունի բնակարան, որը ձեռք է բերել 2017 թվականին։

Նրա կողմից «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին տրված և վերադարձված փոխառությունը կազմում է 25,412,280 դրամ։


Բանկային հաշիվների մնացորդները կազմում են ընդհանուր 2,508,483 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 3,000,000 դրամ։


Հաշվետու տարվա եկամուտները կազմել են՝

• ստացված փոխառություններ՝ 3,400,000 դրամ,
• եկամտային հարկի վերադարձ՝ 2,655,075 դրամ,
• աշխատավարձ՝ 20,469,848 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել է 26,524,923 դրամ։

Տարվա վերջի դրությամբ վարկերի մնացորդը կազմել է 2,411,144 դրամ, ինչպես նաև 21,901,771 դրամ հիպոտեկային պարտավորություն (բնակարանի գրավով)։ Վարկի մարմանն ուղղվել է 7,352,580 դրամ։

Հովհաննիսյանը նաև հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2023 թվականի հայտարարագիր

2023 թվականին նրա կողմից «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին տրված փոխառությունը պահպանվել է նույն չափով՝ 25,412,280 դրամ։
Բանկային հաշիվներում առկա գումարները կազմել են ընդհանուր 2,603,773 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 2,500,000 դրամ։
Տարվա ընթացքում նա ստացել է՝

• փոխառություններ՝ 22,234,560 դրամ,
• աշխատավարձ՝ 21,862,234 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել է 44,096,794 դրամ։

2022 թվականի հայտարարագիր

2022 թվականին Հովհաննիսյանի բանկային հաշիվներում եղել է ընդհանուր մոտ 1,588,441 դրամ, իսկ կանխիկ դրամը կազմել է 3,000,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են՝

• այլ եկամուտներ՝ 419,873 դրամ,
• աշխատավարձ՝ 13,081,188.8 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել է 13,501,061.8 դրամ։

Վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 2,669,413 դրամ։

2021 թվականի հայտարարագիր

2021 թվականի հայտարարագրով Հովհաննիսյանի բանկային հաշիվներում առկա է եղել 556,338.9 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 300,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են՝

• «ՎՏԲ Հայաստան բանկ»-ից՝ 5,539,442 դրամ,
• Երևանի քաղաքապետարանից՝ 748,000 դրամ,
• Management Systems International ծրագրից՝ 6,354,252 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել է 12,641,694 դրամ։
Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 2,793,861 դրամ։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի եկամուտներն ու ֆինանսական ակտիվները զգալի աճ են գրանցել, մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է եկամուտների կտրուկ բարձր մակարդակ՝ պայմանավորված ստացված փոխառություններով։

Իսկ փոխառությունը կապված է մի ընկերության հետ՝ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ, որը կառուցապատող է և քաղաքապետարանից ուղիղ կախման մեջ է տարբեր ծրագրերով։

Լևոն Օրդուխանյանի աղմկահարույց գործարքների մասին «Ժողովուրդ»-ը շատ է գրել։ Սա այն նույն ընկերությունն է, որը Անդրանիկ Սարկավագի տունն է քանդում։ «Գաթա բենդ» խմբի հիմնադիր Անդրանիկ Մանուլյանը տարիներով բողոքում է, սակայն քաղաքապետարանը ականջալուր չէ։ Հիմա կամաց-կամաց հասկանալի է դառնում, թե մի պահ Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հարությունյանն ինչու է այդքան սիրալիր այս կառուցապատողի նկատմամբ և ինչու է անտարբեր քաղաքացու բողոքին։

Շարունակելի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս