Armenian text to speach

Միջազգային Forbes Russia պարբերականն անդրադարձել է Դիլիջանում կառուցվող հյուրանոցային և բնակելի համալիրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes Russia-ն նյութ է հրապարակել Դիլիջանում կառուցվող Parz Blour պրեմիում վելնես նախագծի մասին։ Համալիրը կկառավարի միջազգային Marriott օպերատորը։ Պարբերականի գնահատմամբ՝ համաշխարհային հյուրանոցային բրենդի մուտքը 17 500 բնակչություն ունեցող փոքր քաղաք ցույց է տալիս, որ հայկական նախագծերն արդեն մրցակցում են տարածաշրջանի ճանաչված լեռնային ուղղությունների հետ։ Խոսքը վրացական Գուդաուրիի ու Բակուրիանիի և ռուսական Կրասնայա Պոլյանայի մասին է, իսկ մրցակցությունը միջազգային հյուրանոցային բրենդների ու ներդրողների ուշադրության համար է։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն ակտիվորեն ներդրումներ է անում մարզերում։ Դիլիջանը ներառված է Զբոսաշրջության և տարածքային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) 120 մլն եվրո ծավալով պետական ծրագրում։ Ծրագիրն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի առաջնահերթություններից մեկն առողջարարական զբոսաշրջության զարգացումն է, ինչն ուղղակիորեն համընկնում է Parz Blour-ի ուղղվածության հետ։

Forbes Russia-ն նախագիծը դիտարկում է ավելի լայն միտման համատեքստում։ Պրեմիում անշարժ գույքն այսօր ավելի ու ավելի հաճախ վաճառում է ոչ թե կարգավիճակ ու քառակուսի մետրեր, այլ առողջություն, բնություն և կյանքի որակ։ Global Wellness Institute-ի գնահատմամբ՝ վելնես անշարժ գույքի համաշխարհային շուկան 2025 թ. հասել է 876 մլրդ դոլարի։ Կանխատեսման

համաձայն՝ մինչև 2027 թ. այն կգերազանցի 1 տրլն դոլարը։

Դիլիջանը վաղուց հայտնի է որպես առողջարանային քաղաք՝ իր անտառների, մեղմ կլիմայի, մաքուր օդի և հանքային աղբյուրների շնորհիվ, և հաճախ այն անվանում են «հայկական Շվեյցարիա»։ Marriott-ի կառավարումը Parz Blour-ի բնակիչներին կապահովի միջազգային մակարդակի սպասարկում և վարձակալության պրոֆեսիոնալ կառավարում։

 

Համալիրը ներառում է AC Hotels by Marriott բրենդի 150 համարանոց հյուրանոց և 250 մասնավոր ռեզիդենցիա։ Այն կառուցվում է Դիլիջանի շրջակայքում՝ բնական արգելոցի հարևանությամբ, ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա։ 16 000 քմ տարածքը շրջապատված է անտառով, սակայն կառուցապատումը չի դիպչում անտառին։

Նախագիծը մշակել է .ket. ճարտարապետական բյուրոն՝ հաշվի առնելով տարածաշրջանի պատմությունը։ Շենքերը տեղադրվում են տեղանքի բնական ռելիեֆի վրա և ներդաշնակորեն միաձուլվում են լանդշաֆտին՝ նվազագույն միջամտությամբ բնական միջավայրին։ Համալիրը կունենա տարբեր հարկայնությամբ (երեքից վեց հարկ) վեց մասնաշենք, որոնք դարավանդաձև կտեղակայվեն լեռան գագաթին։ Նախագծի ավարտը նախատեսված է 2028 թ. օգոստոսին։ 2024 թ. Parz Blour-ի ճարտարապետական կոնցեպցիան հաղթել է LOOP Design Awards մրցույթի Residential Concept անվանակարգում և արժանացել New Talent Award մրցանակի։

Ըստ հրապարակման՝ Դիլիջանը և ամբողջ տարածաշրջանն ակտիվ զարգացման փուլում են և աստիճանաբար գրավում են միջազգային հյուրանոցային օպերատորների ու ներդրողների ուշադրությունը։ Այստեղ պրեմիում առողջարանային անշարժ գույք ձեռք բերելը դեռ զգալիորեն ավելի մատչելի է, քան Եվրոպայում։ Parz Blour-ի ռեզիդենցիաների գինը սկսվում է 1 քմ-ի համար 3000 դոլարից։ Համեմատության համար՝ Եվրոպայի պրեմիում ալպյան առողջարաններում նմանատիպ բնական միջավայրում գտնվող համադրելի դասի անշարժ գույքի գինը սկսվում է 1 քմ-ի համար 20 000–26 000 դոլարից (UBS, 2025)։

«Նոր շքեղությունը ոչ թե քառակուսի մետրերն են, այլ այն, ինչ անշարժ գույքը տալիս է ամեն օր՝ օդ, լռություն, ժամանակ, առողջություն։ Մենք ապացուցում ենք, որ եվրոպական մակարդակի ձևաչափը՝ Դիլիջանի բնությամբ և Marriott-ի սպասարկմամբ, կարելի է ստեղծել Հայաստանում և դարձնել հասանելի, այլ ոչ թե քչերի արտոնություն»,- Forbes Russia-ին ասել է Parz Blour-ի վաճառքի գծով տնօրեն Էլմիրա Գաբրիելյանը։

Forbes Russia-ի հոդվածը՝ forbes.ru

Նախագծի մասին մանրամասներ՝ parzblour.am

(Գ)




Մամուլի Տեսություն

Լրահոս