«Ադրբեջանը չի հասկացել հրադադարի ռեժիմի բովանդակությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրադադարից 20 տարի անց ի՞նչ ունենք, և ի՞նչ է մնացել» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեր ներկայացրեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ` 1994 թվականի մայիսին Բիշքեքում Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարները կնքեցին զինադադարի պայմանագիրը:

Այդ ժամանակ Հայաստանի Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, իսկ Ադրբեջանինը` Մամեդովը:

«Ադրբեջանը չէր ցանկանում ընդունել Ղարաբաղը` որպես առանձին կողմ: Մենք հայտնեցինք Ադրբեջանին, որ պատրաստ ենք մեր պայմաններն իրականացնել: Եվ երկար բանավեճերից հետո միայն Ադրբեջանը համաձայնեց, բայց միայն մի պայմանով, որ կողմը պետք է լինի ՆԱՏՕ-ի ուժերից»,- պատմեց Վաղարշակ Հարությունյանը:

Վերջինիս փոխանցմամբ` հանդիպմանը ռուսական կողմից Գրաչովն է եղել, ով հարցրել է Հայաստանին` պատրաստ է արդյոք իր առաջարկներն իրականացնել: Հայաստանը հաստատել է, իսկ Ադրբեջանը պատասխանել է՝ համաձայն է` միաժամանակ նշելով, որ նրանք ասել են, թե դա չի ենթադրում զորքերի հետքաշում: Նրանք առաջարկել են  ԼՂԻՄ-ի սահմանից հրադադար իրականացնել, ոչ թե շփման գծից 5 կմ հեռու:

«Ես կարող եմ ձեզ հստակ ասել, որ նրանք չեն պատկերացրել, թե ինչ են ստորագրել: Պայմանագրի մեջ նշված են եղել, թե որ կետերում է լինելու հրադադարը: Ազատագրված վիճահարույց տարածքների մասին ոչինչ նշված չի եղել, նույնիսկ՝ Քելբաջարի:

Պատերազմն այսօր դեռ ավարտված չէ, շատ բաներ չեմ կարող բացել հիմա: Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի և Ղարաբաղի շահերից է բխել սա ստորագրելը: Ի շնորհիվ սրա` Ղարաբաղը դարձավ կողմ, նա էլ ստորագրեց»,- ասաց գեներալ-լեյտենանտը:

Լրագրողի հարցին՝ արդյոք քսան տարի անց էլ Վաղարշակ Հարությունյանը կարող է փաստել, որ լավ վիճակ է, գեներալ-լեյտենանտը փաստեց, որ կարող է հստակ ասել, որ այդպես է: Նրա գնահատմամբ` կարևորագույն ձեռքբերումը զինադադարն է:

Գեներալ-լեյտենանտի խոսքերով` Ադրբեջանը չի հասկացել` ինչ է ստորագրում, քանի որ հաջորդ օրը դիմել է կողմերին` ասելով, թե Ալիևը դեմ է այս պայմանագրին, և իրենք պահանջները չեն կարող կատարել:

«Լրջագույն հաջողություն է, որ մեր բանակը նստած է խրամատներում: Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր զինվորներին, ովքեր պատրաստակամ ծառայում են և շարունակում են մնալ խրամատներում: Իսկ շփման գիծն ավելանում է, ինչը նշանակում է, որ պետք է ավելի ուժեղացնենք մեր ուժերը: Իսկ դա մեծ ռեսուրսների հետ է  կապված»,- շարունակելով խոսքն` ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքերով` նա, ով ասում է, որ ստատուս քվոն չի բխում Հայաստանի շահերից, այնքան էլ մոտ չէ իրականությանը: Երբ Ուորլիքը հայտարարեց, թե պետք է օկուպացված տարածքները հանձնեն Հայաստանին, չի հասկացել, որ Ադրբեջանը չունի այդ ռեսուրսները:

«Եթե խախտենք բալանսներն հ օգուտ Ադրբեջանի, Ադրբեջանը դրան չի գնա: Հիմա կարևորը ուժն է, ոչ թե միջազգաին օրենքը: Ադրբեջանը փախչում էր այս պայմանագրից: Նա որևէ կոմպրոմիսի չի գնացել: Մենք համաձայնել էինք 6 շրջան տալ, միայն Ղարաբաղի անկախության համար, սակայն չկան այնպիսի նախապայմաններ, որոնց Ադրբեջանը կհամաձայնի»,- համոզմունք հայտնեց Վաղարշակ Հարությունյանը` միաժամանակ նելով, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է զիջումների գնալ այնպես, ինչպես ասել են ՀՀ բոլոր նախագահները:

Եզրափակելով խոսքը Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ բոլոր գործողությունները բխում են աշխարհաքաղաքական շահերից:




Լրահոս