ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ԱԱՀ վճարող կազմակերպությունը պարտավո՞ր է պահպանել իր կողմից դուրս գրված հարկային հաշիվները, եւ եթե այո՛, ապա որքա՞ն ժամանակ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի` հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել եւ առնվազն դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները, այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները: Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել` դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող երեք տարուց, ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խելամիտ ժամկետ է, թեեւ բազմաթիվ տնտեսվարողներ ու մանավանդ այնպիսիք, որոնց հաշվապահական թղթաբանությունը, ինչպես ասում են, մաքուր է, նման փաստաթղթերը մեկընդմիշտ են պահպանում: