Bellator 120 մրցաշարի շրջանակներում տեղի է ունեցել մասնակիցների կշռման արարողությունը:
Այսօր՝ մայիսի 17-ի երեկոյան կայանալիք սպորտային ներկայացման գլխավոր իրադարձությունը կլինի կիսածանր ուժային կարգում Գրան-պրիի 10-րդ մրցաշարի եզրափակիչը, որում կհանդիպեն Քվինտոն Ջեքսոնը (34-11) և Մուհամմեդ Լավալը (12-3):
Հիմնական կարգում մարտեր կանցկացվեն ռուսաստանցի մարզիկներ Ալեքսանդր Շլեմենկոյի (50-7) և Ալեքսանդր Վոլկովի (21-4) մասնակցությամբ:
Bellator 120-ի գլխավոր մարտերում մոնամարտող զույգերը.
Քվինտոն Ջեքսոն (93,4 կգ) – Մուհամմեդ Լավալ (93,3 կգ).
Մայքլ Չենդլեր (70,3 կգ) – Վիլ Բրուքս (69,9 կգ).
Ալեքսանդր Շլեմենկո (91,6 կգ) – Տիտո Օրտիզ (93,2 կգ).
Ալեքսանդր Վոլկով (107,1 կգ) – Բլագոյ Իվան (113,2 կգ).
Շահբուլատ Շահմալեև (65,8 կգ) – Ֆաբրիսիո դա Սիլվա (67,1 կգ).
Չիկ Կոնգո (108,4 կգ) – Էրիկ Սմիթ (115,1 կգ).
Նախօրեին armlur.am-ը անդրադարձել էր Ալեքսանդր Շլեմենկոյի և Տիտո Օրտիզի՝ այսօր կայանալիք մենամարտին: