(Երևան Ջուր ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. ապրիլին)
Սկզբում՝ հաճելի նորություն սպառողների համար: Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ինՉարենցի 113 հասցեում տեղի է ունեցելջրագծի վթար, որի հետևանքների վերացումը գերազանցել է սահմանված 36 ժամը: Եվ թեկուզ դա տեղի է ունեցել ոչ ընկերության մեղքով (ջրագծի վրա, ի խախտումն օրենսդրության, կառուցված է եղել եռահարկ շինություն, որը խոչընդոտել է աշխատանքների ընթացքին), Երևան Ջուր ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել պատահարի արդյունքում տուժած բոլոր 362 բաժանորդներին գործող կարգի համաձայն փոխհատուցել թերի մատակարարված ջրի գումարի քառապատիկիչափով: Ինչպես մյուս դեպքերում, ընկերությունն այստեղ ևս հստակորեն կատարում է Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա ապրիլին Գառնիի ջրաղբյուրում գրանցվել է արտակարգ պատահար: Քարաթափը վնասեց կապտաժներից մեկը, որտեղից ջրաղբյուրի պոմպակայանի երկու պոմպեր ստանում էին վայրկյանում 370 լիտր ջուր: Ճիշտ է, դրա փոխարեն անմիջապես գործարկվեցին երկու այլպոմպեր՝ 260լ/վ հզորությամբ, սակայն սպառողներին մղվող ջրաքանակը վայրկյանում մոտ 110 լիտրով նվազելու պատճառով անմիջապես ջրատարից սնվող Նուբարաշեն և Ջրաշեն համայնքների ջրամատակարարումը վատթարացավ: Որպես հարցի հրատապ լուծում՝ հետագա մի քանի օրերին Գառնու ջրատարի 18.7կմ-ում տեղադրվեց 700մմ տրամագծով գծային փական, որի օգնությամբ հաջողվեց կարգավորել ջրի ճնշումն ու վերականգնելՆուբարաշենիև Ջրաշենի կանոնավոր ջրամատակարարումը:
Այլ արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Համակարգը գործել է կանոնավոր, իսկ իրականացված աշխատանքներն ուղղված են եղել առկա և առաջացող խնդիրների լուծմանը: Այսպես, Բագրատունյաց փողոցի 26 շենքի մոտ, որի վերջին հարկերում ցածր ճնշման պատճառով ջուր չկար, իրականացվել են գոտիավորման աշխատանքներ: Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում իրականացվել են համանման, իսկ Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքում՝ հոսակորստի վերացման աշխատանքներ: Արդյունքում՝ շահագործումից հանվել են որոշ քայքայված ջրագծեր, տնտեսվել է ջրաքանակ, ապահովվել է պահանջվողճնշում ջրագծում ևառավել հուսալի և պարզեցված շահագործում՝ ցանցում:
Ապրիլին ավարտվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի ջրամատակարարման համակարգի և «Զվարթնոց» օդանավակայանի վթարված ճնշումային կոյուղու վերակառուցումը: Իսկ մի շարք այլ վայրերում դրանք սկսվել կամ շարունակվել են: Այսպես, Եղվարդի Շիրակի փողոցի սնուցումն առ այսօր իրականացվում է տնամերձ հողամասերի միջով անցնող ջրագծի միջոցով, որը մասամբ կառուցապատված է տարբեր շինություններով, ինչն էլանհնարին է դարձնում այդ ֆիզիկապես խիստ մաշված ջրագծի վթարված հատվածների վերանորոգումը: Այդ իսկ պատճառով ներկայումս ընկերությունը Շիրակի փողոցում կառուցում է 1030 մետր երկարությամբ 300մմ տրամագծով նոր ջրագիծ, որով արմատապես կլուծվի տարածքի ջրամատակարարման խնդիրը:
Վերակառուցվում է նաև վթարային վիճակում գտնվող Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Կենտրոնական փողոցի ջրագիծը: Իսկ հետագայում նախատեսվում է վերակառուցել նաև համայնքի մյուս ջրագծերը, որոնցշնորհիվ ոչ միայն կկանոնավորվի ջրամատակարարումը, այլև առկա զգալի հոսակորուստների դեմը կառնվի: Հոսակորուստներ են առկա նաև Նոր Երզնկա գյուղի 3-րդ փողոցի ջրագծերի վրա: Խողովակաշարերի ամբողջությամբ կորոզիայի ենթարկված լինելու պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարի վերացմանաշխատանքներ: Ահա թե ինչու այստեղ կառուցվում է նոր ջրագիծ: Իսկ Փարաքարում, ջրագծերում ավելցուկային ճնշումների կարգաբերման և ջրակորուստների կրճատման նպատակով, արդեն կառուցվել է 110մմ տրամագծով 154 մետր երկարությամբ պոլիէթիլենային խողովակ: Առաջիկայում կկառուցվի նաև փականային հոր, որի մեջ տեղադրվելու է վերգետնյա հանգույցը, ինչպես նաև մեկ ուրիշը՝ ճնշման կարգավորիչի համար:
Ընկերությունում ուշադրության կենտրոնում են պահում նաև ներհամակարգային խնդիրները: Մասնավորապես, շարունակվում է Ծարավաղբյուրի սանիտարական գոտու վերակառուցումը, որտեղից ջուր է մատակարարվում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներին: Հաշվետու ժամանակահատվածում ջրընդունիչ խցի և նրա երկաթբետոնե պատերի մեջ մոնտաժվել են փականային հանգույցներ, կառուցվել է մոտ 400 գծամետր պողպատե խողովակաշար, վերանորոգվել է Հրազդանի ափի մոտ գտնվող դրենաժները, իսկ սանիտարական գոտին ցանկապատվել էմետաղական կոնստրուկցիաներով: Աշխատանքներն այստեղ նախատեսվում է ավարտել ամռան սկզբին:
Ընդհանուր առմամբ համակարգում ապրիլինկառուցվել է 40 մետրպոլիէթիլենային ջրագիծ, 370մետր մետաղական ջրագիծ և 95 մետր կոյուղագիծ, փոխարինվել է 308մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 1302մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 599ջրագծի վթար, 1628կոյուղու վթար և 220վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 37փական և 1ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 55ջրաչափական հանգույց, մաքրվել է 21դիտահոր և 893անձրևաընդունիչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանում սպառողների 74,0%-ն ապահովված է եղել 23,5-24,0ժամյա ջրամատակարարմամբ, 21,0%-ը՝ 17-23,5ժամյա, իսկ 5,0%-ը՝ 12-17 ժամյա ջրամատակարարմամբ: Վարձակալության պայմանագրի մեկնարկի միջին ամսական ցուցանիշի նպատմամբ ապրիլին ջրառն աղբյուրներից նվազել է 24,7%-ով: Մինչդեռ ջրամատակարարման միջին տևողությունն այդ նույն ժամանակամիջոցում ավելացել է 24,1%-ով: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապաԵրևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1469փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այնհամապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Համակարգում շարունակվել է աշխատանքը ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման ուղղությամբ: Բաժանորդների քանակնապրիլինավելացել է 220-ով և կազմել 355,917: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է185,000 մ3-ով, իսկ մարտի նկատմամբ՝ 298 հազարով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով նախորդ ամսվա համեմատ աճել է0,4մ3-ով և կազմել 11,9մ3: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքումկազմվել է 308տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ Երևան Ջուր ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. ապրիլամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
Հիմնական ցուցանիշներ | 2008թ.ապրիլ | 2013թ.ապրիլ | 2014թ.ապրիլ | 2014թ. ապրիլը 2013թ. ապրիլի համեմատ /+ – |
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան | 11 526 | 9052 | 8678 | -374 /2008թ. ապրիլից` -2848/ |
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ | 304 000 | 66 000 | 56 000 | -10 000 /2008թ. ապրիլից`-248 000/ |
Ջրամատակարարման շարունակականություն` % | 72,1 | 95,3 | 96,4 | + 1,1% կետ /2008թ. ապրիլից`+ 24,3% կետ |
Երևան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն