Հայկական ծիրանը պետք չի գովել. այն մրցունակ չի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղմթերքների արտաքին շուկայի իրավական, բոլոր պարտադիր պահանջները վերահսկվում են:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության և սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելիտա Հակոբյանը, ում խոսքերով` նորմատիվները հիմնականում օգնում են արտաքին շուկա մտնելու համար խոչընդոտների չառաջանալուն:

«Ունենք մթերքներ, որոնք արտաքին շուկա են դուրս գալիս հենց մեր սերտիֆիկատներով: Ցայտուն օրինակ է հայկական գինին: Սրանով եվրոպական շուկան մեզ ճանաչում է: Որքան էլ վրացիներն ասեն, թե իրենցն ավելի լավն է և ավելի շատ պահանջարկ ունի, միևնույն է` հայկականի համը գնահատում են նաև եվրոպացիները»,- ասաց Հակոբյանը: Իսկ լրագորղի այն հարցին, թե գինուց բացի հայկական ուրիշ ինչ արտադրանք կարող ենք առանձնացնել` որպես այդպիսին, բանախոսը պատասխանեց, որ այժմ աշխատանքներ են տարվում մեղրով մտնել եվրոպական շուկա: Նա նաև նշեց, որ հայրեը հպարտանալու տեղ ունեն նաև պտուղ-բանջարեղենների առումով, քանի որ Հայաստանում աճեց;

Ի տարբերություն արտաքինի` ներքին շուկայի վերահսկողությունը թերի է իրականացվում: Այս համոզմանն է սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբարատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, սպառողների ազգային ասոցիացիայի գյուղ դեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վտանգավորությունը պայմանավորված է քիմիական նյութերի և ծանր մետաղների առկայությամբ: Դրանց մնացորդները կարող են լինել այն ժամանակ, երբ չեն պահպանվում, այսպես կոչված, սպասման ժամկետները: Իսկ ծանր մետաղների առկայությունը տեղանքի աղտոտվածության հետ է կապված:

«Լիտերատների առկայությունը վնասակար է: Սա ունենում է քրոնիկական ազդեցություն: Ավելի լավ է սուր ձևով արտահայտվեր, այդ դեպքում կկարողանայինք միջոցներ ձեռնարկել դրա դեմ: Արտահայտվածության այդ ձևը շաը վտանգավոր է: Մենք այդքան խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում, քանի որ շուկան կանոնակարգված չէ: Դրանից բացի վերավաճառողից են վերցնում, իսկ վերավաճառողն ի՞նչ պետք է անի, ի՞նչ իմանանանք` ումից է վերցրել»,- ասաց Աճեմյանը, ում փոխանցմամբ` շատ վտանգավոր են հատկապես ջերմատանն աճեցվող պտուղ-բանջարեղենը:

«Բախտներս բերել է, որ այնտեղ աճեցնում են միայն վարունգն ու լոլիկը»,- շարունակելով խոսքն` ասաց Աճեմյանը:

Վերջինս հարցի լուծման համար կարևորեց տեղեկատվական դաշտի ստեղծումը:

Բանախոսն ասաց, որ լավագույն միջոցը պեսցիցիտների առկայության դեպքում ողջ մթերքը ոչնչացնելն է, ինչը առաջին պահին զարմանք առաջացրեց ներկաների մոտ: Հարցին, թե ինչպես կարձագանքի գյուղացին այն երևույթին, որ իր ողջ մթերքը պետք է ոչնչացվի, Աճեմյանը պատասխանեց, որ դա ավելի լավ է, քան ողջ բնակչությանը վնասելը:

Ուրիշ միջոց երկու բանախոսներն էլ, կարելի է ասել, չառաջարկեցին:

Անդրադառնալով վերջերս Գեղաշեն գյուղում հայտնաբերված բրուցելյոզի դեպքին` հարց հնչեց, թե որքանով է ճիշտ մսամթերքը վերամշակելու որոշումը, Աճեմյանը պարզաբանեց, որ եթե այն կատարվում է ջերմային մշակմամբ, վնաս ներկայացնել չի կարող:

 

Մելիտա Հոկոբյանը հայտնեց նաև, որ Հայաստանում աճեցվող մրգերը կարող են մտնել արտաքին շուկա, սակայն խնդիրն այն է, որ քանակ չեն կարող ապահովել:

«Բոլորն ասում են` վայ ինչ ծիրան ունենք, բայց հայկական ծիրանը մրցունակ չի, այն փոխադրունակ չի, միայն կարողանում են Ռուսաստան տանել, սառցախցիկների օգնությամբ, այն էլ կարող է փչանալ»,- եզրափակեց Լևոն Աճեմյանը:

 




Լրահոս