Հայ գրող Պերճ Պռոշյանը (Տեր–Առաքելյան Հովհաննես Ստեփանի) ծնվել է 1837 թվականի հունիսի 3-ին Աշտարակ գյուղում, մահացել` 1907 թվականին, Բաքվում: Պռոշյանը թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայ մեծ գրող Պերճ Պռոշյանը ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-52), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857–ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պատմականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։ 1859–ին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։ Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ և ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։ նեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանըԹիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ զբաղվել էՀայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879-ին հրավիրվել էԷջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881–ը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887–ին վերադարձել է Թիֆլիս։
Այսօր լրանում է Պերճ Պռոշյանի 177-ամյակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ