ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ են շատ գրավատներ բանկերին զուգահեռ գործում: Շատ դեպքերում գրավատունը հենց բանկին կից է լինում: Եթե վարկը բանկն է տրամադրում, ապա հարեւանությամբ գործող գրավատան գոյության իմաստն էլ ո՞րն է:  

Նարինե Գուլոյան, 45 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավատների տեղակայման պահանջները չեն արգելում վերջիններիս տեղակայված լինել բանկերի հարեւանությամբ: Տնտեսվարող սուբյեկտներն իրենք են ընտրում իրենց տեղակայման վայրը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենտրոնական բանկի պատասխանը, ցավոք, հստակ չէ: Ամեն դեպքում, ստիպված ենք ենթադրել, որ գրավատները բանկերի կցորդներն են ու ոչ միայն նրանց հարեւանությամբ են գործում, այլեւ մեծամասամբ ենթարկվում են այս կամ այն բանկին: Ընթերցողի հարցը միանգամայն տրամաբանական է. ինչպե՞ս կարող են երկու մրցակիցները հարեւանությամբ եւ նույն տանիքի ներքո գործել:
Չի բացառվում նաեւ համագործակցության տարբերակը: Այսինքն` մանր ու էժան իրերի դիմաց վարկ կարող է տրամադրել գրավատունը, իսկ թանկարժեք եւ մեծածավալ գումարների տրամադրումը կիրականացվի բանկի միջոցների հաշվին: Միեւնույն է, լոմբարդային տոկոսներն ավելի բարձր են, ու տվյալ դեպքում երկու կողմերն էլ կշահեն:




Լրահոս