Փսակին և Ուկրաինայի վերնախավի լեզվի սայթաքումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկն Ուկրաինայի դեսպանատան կայքում տեղադրել է հոդված, որում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին անվանել է «կիսամարդիկ»: Այս արտահայտությունը (Der Untermensch) հիտլերյան Գերմանիայում օգտագործվում էր սլավոնական ժողովուրդների բնորոշման համար. հիշեցնում է Интерфакс-ը:

ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, սակայն, Յացենյուկի արտահայտությունն այլ կերպ է բացատրել; Նրա խոսքով՝ թյուրիմացությունն առաջացել է անգլերեն subhuman բառի սխալ թարգմանությունից: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հոդվածը՝ Փսակին Յացենյուկի արտահայտության մասին ասել է. « Նա նկատի ուներ, որ Արևելյան Եվրոպայում իրավիճակն ապակայունացնող գրոհայիններն անմարդկային են (inhuman): Նա խոսել է զինյալների, այլ ոչ թե ռուսաստանցիների մասին»: Սակայն լրագրողներից մեկը հիշեցրել է, որ ի սկզբանե օգտագործվել է հենց subhuman տերմինը, որն ավելի ուշ փոխարինվել է inhuman-ով:

Ավելի վաղ, մեկնաբանելով Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի անպարկեշտ արտահայտությունները՝ Ռուսաստանի նախագան Վլադիմիր Պուտինի հասցեին, Փսակին հայտարարել էր, որ նա այդպիսով միայն փորձել է հանգստացնել բողոքողներին, որոնք հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան մոտ:




Լրահոս