– Նախարարի խորհրդական դարձա Վիտալի Լեոնտևիչ Մուտկոյի հրավերով, իսկ MMA-ի ֆեդերացիայի նախագահ ինձ ընտրեցին՝ 4 տարի ժամանակով, հետագան ժամանակը ցույց կտա:
– Ինչ Աստված կամենա, դա էլ կլինի: Ես նախկինի պես փորձում եմ պահպանել մարզավիճակս, սակայն այժմ ծանրաբեռնվածություն այդքան չկա. նախկինում հոգնում էի ֆիզիկական մարզումներից, այժմ՝ մտավոր աշխատանքից, շատ մարդկանց հետ շփվելուց, նաև՝ ուղևորություններից ու տարբեր վայրեր այցելելուց:
Ես այժմ էլ եմ սպորտում, սակայն հիմա աշխատում եմ սեփական արդյունքի համար, ոչ թե՝ խմբի: Սպորտի նախարարությունում ես փոքրիկ մասնիկ եմ մեծ մեխանիզմի մեջ, որն աշխատում է ժամացույցի նման: Ֆեդերացիայում նույնպես աշխատում ենք այդ սկզբունքով, և փառք Աստծո, այնտեղ հիասքանչ մարդիկ են հավաքվել:
«Հանրաճանաչության և հայտնի լինելուն վերաբերվում եմ ուղղակի: Հեռուստացույցով նայել եմ, թե ինչպես են տապալում որոշ աստղերի: Փառք Աստծո, ինձ հետ նման բան չի եղել»:
– Ինչպե՞ս է անցնում ձեր աշխատանքային օրն այժմ:
– Արթնանում եմ, գնում եմ աշխատանքի սպորտի նախարարություն, տարբեր խնդիրներով ինձ մոտ եկած մարդկանց ընդունում, փորձում օգնել նրանց կամ ներգրավում աշխատանքի մեջ մարդկանց, ովքեր կարող ենք օգտակար լինել խնդիր ունեցողներին:
– Մարզումները տեղ գտնո՞ւմ են Ձեր առօրյայում:
– Երբեմն կարողանում եմ ճաշի ժամին գնալ մարզադահլիճ գոնե կես ժամով, քանի որ չեմ ճաշում:
– Ինչո՞ւ չեք ճաշում:
– Փորս մեծանում է (ժպտում է…)
– Սիրո՞ւմ եք համեղ ուտեստներ ճաշակել: Մի անգամ ասել եք, որ չեք հրաժարվի մայրիկի պատրաստածներից…
– Ինչպե՞ս կարող ես մերժել մարդուն, ով երկար սպասում է քեզ: Մայրս փորձում է շատ պատրաստել, և ամեն ինչ՝ համեղ: Հարազատներս հեռու են ապրում, և երբ հրավիրում են ինձ այնտեղ ինչ-որ բան ճաշակելու, չեմ կարող հրաժարվել: Քույրս այդ ժամանակ նույնպես ներկա է լինում:
– Ինքներդ պատրաստո՞ւմ եք:
– Շատ հազվադեպ, երբ ստիպված եմ լինում մենակ մնալ: Բախտս այդ հարցում բերել է, հարազատներս համեղ ուտեստներ պատրաստում են, և չկա մի ճաշատեսակ, որը ես չեմ սիրում:
– Ինչպե՞ս եք տեղաշարժվում ձեր հայրենի քաղաքում՝ Օսկոլում, ստիպված չե՞ք լինում գլխարկ և մուգ ակնոց կրել՝ բազմաթիվ հայացքներից ու ճնշումներից խուսափելու համար:
– Ճանաչում են ինձ, բայց վերաբերվում են ինչպես հարազատը հարազատին: Երբեմն ինքնագիր են խնդրում, բայց այնտեղ ամեն ինչ հեշտ է, ես այնտեղ եմ մեծացել, և ինձ ջերմ են վերաբերվում:
– Ե՞րբ հասկացաք, որ հանրաճանաչության գագաթնակետին եք: Դժվար չէ՞ր դրա հետ պայքարել:
– Մարդկանց կողմից ֆանատիզմի դրսևորում, բարեբախտաբար չի եղել: Հեռուստացույցով նայել եմ, թե ինչպես են տապալում որոշ աստղերի: Փառք Աստծո, ինձ հետ նման բան չի եղել: Ես այցելում եմ կինոթատրոններ, ռեստորաններ առանց որևէ խնդրի:
– 90-ականների դժվարությունները շրջանցե՞լ են Ձեզ, թե՞ ներքաշել այս կամ այն խմբավորման մեջ:
– Երբեք այդպիսի ցանկություն չեմ ունեցել: Որոշ մարզիկներ մտել են նման խմբավորումների մեջ, բայց ինձ հետ նման բան տեղի չունեցավ: Ես ու մարզիչս՝ Վլադիմիր Վորոնովը, միշտ ասել ենք, որ չպետք է սպորտը փոխարինել կրիմինալով:
– Հիմա առանց թիկնապահի՞ եք շրջում:
– Ազատ տեղաշարժվում եմ ինքնուրույն:
– Իսկ Ձեզ խորհուրդ տվե՞լ են ունենալ անվտանգությունը վերահսկող խումբ:
– Ո՛չ, դրա կարիքը չունեմ:
– Իսկ ե՞րբ հասկացաք, որ ապահովված եք ամեն ինչով:
– Սկսեցի գումար վաստակել, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով: Ես միշտ զգուշությամբ և խելամտորեն եմ վերաբերվում Աստծո տվածին և ֆինանսական միջոցներս աջ ու ձախ չեմ վատնում:
– Երբ սկսեցի՞ք հավատալ: Ո՞ր պահին հասկացաք, որ պետք է Աստծուն մոտ լինել:
– Դիեևյան մենաստան այցելելուց հետո: Չգիտեմ՝ ինչի հետ համեմատել դա, միայն կարող եմ ասել, որ Աստված դիպչեց սրտիս, և ես վերածնվեցի:
Դա 6 տարի առաջ էր… ես դուրս եկա մենաստանից ուրիշ մարդ դարձած:
– Ի՞նչն է փոխվել Ձեր մեջ:
– Արմատապես փոխվել է մտածողությունս: Եթե նախկինում մտքերս ցաքուցրիվ էին, մտածում էի ամեն ինչի մասին, այժմ մտքիս մեջ պայքար է՝ աշխատում եմ վատը դեն նետել, բարին՝ ավելացնել: Հավատացյալը միշտ մաքրում է խիղճը, առաջնորդվում է դրանով:
– Սպորտային կարիերայի ըթացքում բազմաթիվ պրոմոուտերական ընկերություններում եք հանդես եկել: Որտե՞ղ էիք ձեզ լավ զգում ամենից առավել:
– PRIDE-ում. այնտեղ ամեն ինչ կատարյալ էր ընթանում, աշխատում էին ժամացույցի ճշտությամբ: Երբ ես PRIDE-ում էի, այնտեղ հավաքված էր ММА-ի էլիտան, ամենաուժեղ մարզիկները: Դա նույնպես ամեն ինչ դարձնում էր հետաքրքիր:
– Ի՞նչ երաժշտություն եք լսում:
– Նախընտրում եմ հոգևոր, նաև՝ ռուսական ժողովրդական և կազակների ազգային երգերը լսել:
– Իսկ շանսո՞ն…
– Սիրում եմ, նախկինում շատ էի լսում, բայց հիմա նախապատվությունը տալիս եմ հոգևորին:
– Ինքներդ երգո՞ւմ եք:
– Միայն ընտանեկան միջավայրում:
– Շատ մարզիկներ, ովքեր ձեզ հետ ելույթ են ունեցել PRIDE-ում, օրինակ՝ Նիրկո Ֆիլիպովիչն ու Անտոնիո Նոգեյրան, շարունակում են սպորտային կարիերան: Ցանկություն ունեցե՞լ եք վերադառնալ և մենամարտել նրանց հետ:
– Մենք արդեն մենամարտել ենք: Ես դադարել եմ ելույթ ունենալ և այժմ հետաքրքիր աշխատանք եմ կատարում MMA-ի ֆեդերացիայում և սպորտի նախարարությունում. այստեղ նույնպես ամեն ինչ հետաքրքիր է՝ առաջնությունները, ուղևորությունները: Մեր հավաքականում երիտասարդ տաղանդավոր մարզիկներ են հանդես գալիս, և նրանց հաղթանակն ուրախացնում է ինձ և այն մարդկանց, ովքեր աշխատում են սպորտի զարգացման ուղղությամբ:
Եթե ինչ-որ մեկը չի կայացել սպորտային կարիերայի ընթացքում, դրա ավարտից հետո նա կարող է մտածել վերադառնալու, այս ու այն կողմ թրև գալու մասին: Բայց ես ունեցել եմ հիասքանչ սպորտային կարիերա` լի վառ տպավորություններով: Եղել են բավականաչափ վերելքներ ու վայրէջքներ, հիմա ես ուզում եմ զարգացնել այդ մարզաձևը:
– Մանուկ հասակում մական պահե՞լ եք ձեզ մոտ:
– Իհարկե, խաղացել եմ մանուկ ժամանակ, բայց մանկությունը մնում է մանկություն, բայց հիմա փորձում եմ հենվել այլ պաշտպանիչ միջոցների վրա: Ինչ վերաբերում է հոբբիին, աշխատում եմ ամբողջ ազատ ժամանակս տրամադրել ընտանիքիս, ընկերներիս հետ շփմանը:
– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի շանսերը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:
– Ցանկալի կլիներ, որ մեր հավաքականն, ի վերջո, առաջընթաց գրանցեր և կատարեր այն, ինչին սպասում են ֆուտբոլի երկրպագուները տասնյակ տարիներ: Շատ մարդիկ են այժմ հավատում մեր ֆուտբոլիստների հաջողություններին՝ չնայած ամեն ինչին:
– Ակումբային նախասիրություններ ունե՞ք:
– Ես ֆուտբոլի երկրպագու չեմ: Տեսնենք՝ ինչ կլինի աշխարհի առաջնությունում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ռուս-ուկրաինական հարաբերություններին: Շատերն այդպես էլ չեն հասկանում կոնֆլիկտի էությունը նաև՝ ԶԼՄ-ներում տարածված ապատեղեկատվության պատճառով:
– Ես գտնում եմ, որ կարող ենք խոսել մամուլի տարածած ապատեղեկատվության մասին թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, սակայն բոլորս հիշում ենք Կևի կենտրոնում եղած նացիստական դրոշները: Հիմա սպանում են անմեղ մարկանց, և դա չի կարող անտարբեր թողնել ոչ մի նորմալ մարդու: Չի կարելի չմտածել եղբայր ազգի մասին, քանի որ մենք մի ընտանիք ենք:
Երևի ինչ-որ բան է տեղի ունենում, դա հիվանդություն է: Ինչպե՞ս կարող է Պորոշենկոն ասել՝ եկել եմ խաղաղությամբ, և գնդակահարել անմեղ մարդկանց: Դեռ ոչինչ չի ձեռնարկվել, և իմ կարծիքով՝ ամենաթողություն է տիրում: